Հատված
Ժողովրդավարական յուրաքանչյուր երկրի պետական կյանքի կազմակերպման գլխավոր սկզբունքներից է սահմանադրականությունը։ Սահմանադրությունը, որպես պետության հիմնական օրենք, հանդիսանում է նրա տարածքում բնակվող ժողովրդի գերագույն կամքի դրսևորումն է։ Սահմանադրության մեջ արտացոլվում են պետական, հասարակական և քաղաքական ինստիտուտների ձևավորման և գործառնության վերաբերյալ ժողովրդի պատկերացումները, նպատակները և իղձերը։