Հատված
Յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության ապահովման քաղաքականության և որոշումների ընդունման գործընթացի կառուցվածքում հատուկ նշանակություն ունեն քաղաքական հայեցակարգային փաստաթղթերը, որոնցից ամենակարևորների շարքին կարելի է դասել ազգային անվտանգության հայեցակարգը կամ դրան իր գործառույթներով հավասարազոր այն փաստաթուղթը, որը կարող է, ելնելով երկրի առանձնահատկությունից, ունենալ այլ անվանում։ ԱՄՆ-ում, օրինակ, այն անվանվում է «ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարություն», Թուրքիայում՝ «Ազգային անվտանգության քաղաքական փաստաթուղթ»։