Հատված
Յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ դեր ունի հույսը: Ամեն ոք կյանքում ինչ-որ բանի նկատմամբ հույս է տածում՝ անկախ տարիքից, կրոնական պատկանելությունից և ազգությունից: Երբ տխրության, նեղությունների մեջ ենք լինում, հույսն է մեզ դուրս հանում այդ վիճակից: Առանց հույսի մարդն ուղղակի չի կարող ապրել: Քրիստոնեության մեջ հույսը բացի շարժիչ ուժ լինելուց, մարդուն տալիս է փրկության ճանապարհ: Աստված ուղարկեց իր Միածին Որդուն աշխարհ, որպեսզի մարդկանց մեղքերից ազատի և հավիտենական կյանքի հույս տա: Մենք հույս ենք ունենում հավիտենական կյանքի, հարության՝ հավատալով Աստծուն, Հիսուս Քրիստոսի հարությանը:
Գրականության ցանկ
1. Հարությունյան Է., Մարդկային կեցության այլակերպումները, Երևան, 2018
2. Хорни К. Невроз и личностный рост. Борьба за самоосуществление. Киев, 2006