Հատված
Հայաստան անունը հիշատակվում է դեռ վաղ հունական շրջանի տարբեր փաստաթղթերում: Միլեթացի Անաքսիմանդրոսը (611-547 մ.թ.ա.), ով ապրել է Դասական Հունաստանի ժամանակաշրջանում, համարվում է գործածվում էին նույնիսկ մինչև 17-րդ դարը: Ստոիկ փիլիսոփա Ապամեացի Պոսեյդոնիոսը պատկանում է Ստրաբոնին հաջորդող քարտեզագետների սերունդին: Առաջին դարում նա իր փիլիսոփահական դպրոցն ուներ Ռոդոս կղզում: Իր աշխատանքների մեջ նա աշխատել է բացատրել երկրագունդը և արեգակնային համակարգը և նույնիսկ ձեռնարկել է երկրագնդի շրջագծի չափումը, այս անգամ հիմնվելով աստղերի և ոչ թե արեգակի վրա: Նա իր հաշվարկները հիմնել է Ռոդոսի և Ալեքսանդրիայի միջև եղած հեռավորության և երկու քաղաքների անկյունների վրա: Բայց հաշվի առնելով ծովային տարածությունը չափելու ոչ ճշգրիտ միջոցները և անկյունները չափելու մեջ կատարված փոքր, բայց ազդեցիկ սխալները, նրա ստացած արդյունքները միանման չէին: Ավելի քան 17 դար հետո 1630 թվականին ֆլամանդացի աշխարհագրագետ Պիտեր Բերտիուսը Պոսեյդոնիոսի բացատրությունների վրա հիմնվելով վերակառուցեց նրա բացատրած երկրագունդը, ըստ որի դա ձվաձև էր և բնակելի աշխարհը` «օիկումենե»-ն, զբաղեցնում էր երկրագնդի տարածքի կեսը, իսկ մնացորդը ծածկված էր օվկիանոսով:
Գրականության ցանկ
1. Ոսկանյան Ա., Հայկական Լեռնաշխարհ, Երևան, 1976
2. Պետրոսյան, Գ. Բ., Անանիա Շիրակացու մատենագրություն, Աշխարհացույցի աշխարհաբառ թարգմանությունը, Երևան, 1979:
3. Ռուբէն Գալչեան, Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ, Երևան, 2015
4. Ստեփանյան Հ., Հայ քարտեզագրական հրատարակությունները 260 տարում, Երևան,1957
5. Փափազյան, Ա. Հ. – Թուրքական աղբյուրները Հայաստանի և Հայերի մասին, 1992
6. Jhon Shardan, «The Travels into Persia», London , 1686
7. Jourdin & de la Ronicère – “Sea Charts of the Early Explorers”, NY, 1984
8. Moutafian, Claude & Van Lauwe, Eric – Atlas Historique de l’Armenie – Editions Autrement , Paris, 2001
9. Reza, Enayatollah Dr. — Azerbaijan and Aran, (English translation), Bennet & Bloom, London, 2014
10. Tibbetts, G. R, Arabia in Early Maps, Falcon, Oleander, London, 1978