Հատված
Հ. Պետրոսյանը, ուսումնասիրելով տերմինների առանձնահատկությունները, նշել է տերմինների առաջացման աղբյուրները: Տերմինակազմության հիմնական աղբյուրը լեզվի բառակազմական ներքին հնարավորություններն են։ Լեզվի ներքին միջոցներով նոր տերմինների ստեղծումը հայոց լեզվի բառապաշարի հարստացման հիմնական աղբյուրներից է. Այն իրագործվում է տարբեր եղանակներով, որոնք պայմանավորված են լեզվի իմաստաբանական և բառաքերականական համակարգի առանձնահատկություններով։ Ժամանակակից հայոց լեզվում գոյություն ունեն բառակազմական ներքին միջոցներով տերմիններ ստեղծելու մի շարք եղանակներ, որոնցից պետք է նշել բառի նշանակության կամ իմաստի տերմինացումը, այսինքն՝ բառաիմաստաբանական եղանակը, այն է՝ լեզվական տարբեր ոլորտների բառերի՝ իմաստափոխության հետևանքով որպես տերմինի օգտագործումը, ինչպես նաև կենցաղային, գրաբարյան, բարբառային բառերի տերմինացումը
Գրականության ցանկ
1. Աղայան Է., Լեզվաբանության ներածություն, Երևան, 1987
2. Աղայան Է., Ընդհանուր և հայկական բառագիտություն, Երևան, 1984
3. Ավետիսյան Յու., Հայոց լեզու և խոսքի մշակույթ, Երևան, 2014
4. Էլոյան Ս., Նորաբանությունների բառարան,
http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=100&dt=HY_HY&query=%D5%BF%D5%B6%D5%A7%D5%BB:
5. Իշխանյան Ռ., Ակնարկ հայերենի տերմինաշինության, Երևան, 1988
6. Ղազանչյան Լ., Հայերենի լեզվաբանական տերմինների համակարգային-կառուցվածքային վերլուծություն, «Լեզվի և ոճի հարցեր», հ. 4,Երևան, 1977
7. Պետրոսյան Հ. Տ., Տերմինագիտության հիմունքներ, Երևան, 2010
8. Սուքիասյան Ա., ժամանակակից հայոց լեզու, Երևան, 1999
9. Винокур Г., О некоторых явлениях словообразования в русской технической терминологии, Москва, т. 5,1959
10. Галкина-Федорук Е. и другие, Современный русский язык, Москва, 1957