Հատված
Հարկերի դասակարգումն ըստ ուղղակի և անուղղակի տեսակների պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Մասնավորապես, ուղղակի հարկերն անմիջականորեն և միանշանակ կապված են քաղաքացիների եկամուտների և տնտեսվարող սուբյեկտների տնտեսական գործունեության ուղղակի արդյունքների հետ: Այս դեպքում, հարկման բազա է հանդիսանում եկամտի կամ շահույթի մեծությունը` որպես տնտեսական գործունեության վերջնական արդյունք, և հետևաբար, վճարման ենթակա հարկի գումարի մեծությունն անմիջականորեն կախվածության մեջ է այդ վերջնական արդյունքից: Անուղղակի հարկերը, հակառակը, կախվածության մեջ չեն հարկատուների գործունեության վերջնական արդյունքից և որպես հարկման բազա այս դեպքում հանդես է գալիս հարկ վճարողների կողմից իրականացվող գործարքների ամբողջական արժեքը` իրացման շրջանառությունը:
Գրականության ցանկ
1. ՀՀ հարկային օրենսգիրք, 2016
2. Հարկային օրենսդրության հիմունքներ, Ա. Թամազյան, Երևան 2003
3. Ավելացված արժեքի մասին ՀՀ օրենք (ընդունված 14.05.1997թ.)
4. ՀՀ օրենքը «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեվ անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին», 17.12.2014
5. «ՀՀ և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» օրենքը
6. ՀՀ 2014-2025թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր //www.gov.am
7. www.armstat.am