Հատված
Տնտեսության անցումը շուկայական հարաբերությունների արմատապես փոխել է հաշվապահական հաշվառման մեթոդոլոգիան և տեսական սկզբունքները: Դեռևս 50-ական թվականներից սկսած տնտեսապես զարգացած երկրներում հաշվապահական հաշվառումը բաժանվել է երկու ճյուղերի (տեսակների). ֆինանսական հաշվառում և կառավարչական հաշվառում: Այդպիսի բաժանում կատարվում է նաև Հայաստանի Հանրապետությունում, որը թելադրված է 1998 թ.-ին սկսված հաշվապահական հաշվառման բարեփոխումներով: Չնայած հաշվառման այս երկու ուղղություններն էլ գործում են միևնույն հաշվային համակարգում զուգահեռաբար և խիստ փոխկապակցված են միմյանց հետ, սակայն հանդես են գալիս իրենց ֆունկցիոնալ առանձնահատկություններով, որոնք բխում են հաշվապահական տեղեկատվությունն օգտագործողների շահերից:
Գրականության ցանկ
1. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, Երևան 2002, հոդված 10
2. Ճուղուրյան, Հաշվապահական հաշվառում, 2004
3. Հավելված, ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 18 -ի N770-Ն որոշում
4. ՀՀՄՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում», ստանդարտ 10 կետ
5. Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման հայեցակարգային հիմունքներ
6. Вахрушиной М.А, Пласковой Н.С Анализ финансовой отчетности_Учебник_2007