Հատված
Հանցակցության դեպքում բոլոր հանցակիցների արարքները պետք է դիտել ամբողջության մեջ, որի կենտրոնում կատարողի արարքն է: Կատարողի, կազմակերպչի, դրդչի և օժանդակողի միջև գոյություն ունի փոխադարձ կապ և փոխհամագործակցություն, և դա արտահայտվում է ոչ միայն հանցանքը կատարելու կապակցությամբ: Հանցակցության բաժնային բնույթի հետ կապված մյուս հանցակիցների քրեական պատասխանատվությունը պայմանավորված է կատարողի հանցավոր նպատակի իրականացման աստիճանով: