Հատված
Հայաստանի տնտեսության իրավիճակի կանխատեսումները կարևոր են մի քանի պատճառներով: Նախ` տնտեսական աճ ապահովող արդյունավետ տնտեսության առկայությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների ավելացումը ինքնին շատ կարևոր նպատակ են Հայաստանի Հանրապետության կառավարության համար: Այդ նպատակները նաև Կառավարության Գործունեության Ծրագրի բաղադրիչներն են: Մակրոտնտեսական կանխատեսումները ոչ միայն տեղեկատվություն են տալիս, թե որքանով են վերը նշված նպատակները իրագործվելու, այլ նաև ապահովում են ընդհանուր տնտեսական միջավայրի վերաբերյալ պատկերացումներ, ինչը կարևոր է կառավարության ռազմավարության և քաղաքականության այլ ասպեկտների ձևավորման համար:
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի բյուջետային ուղերձ
2. https://www.e-draft.am/projects/1980/about