Հատված
Սմիթը ծնվել է 1723թ. Շոտլանդիայի Քինկալդի քաղաքում,նրա հայրը մաքսատան ծառայող է եղել և մահացել է Սմիթի ծնվելուց ամիսներ առաջ,սակայն դա չի խանգարել Սմիթին ստանալ լավագույն կրթություն: 1737թ Սմիթը ընդունվում է Գլազգոի համալսարան, որտեղ ուսանելու տարիներին ուսումնասիրում է մաթեմատիկա և բնափիլիսոփայություն: Նրա հաջողություններն այնքան ակնառու են լինում,որ համալսարանի տնօրինությունը երաշխավորում է նրան՝իր ուսումը շարունակելու Օքսֆորդի համալսարանում: Այդ տարիներին Սմիթը դժգոհ է լինում թե գիտական և թե ուսումնական աշխատանքների դրվածքից,բայց այդ հանգամանքը չի խանգարել նրան 7 տարի շարունակ ինքնուրույն հարստացնել իր գիտելիքները պատմության, ֆիզիկայի, բնափիլիսոփայության բնագավառներում:
Գրականության ցանկ
1. Ռ.Սարինյան, Տնտեսական ուսմունքների պատմություն, Եր., 2002
2. Գևորգյան Մ., Տնտեսագիտության տեսություն, Եր., 1997
3. Самуэльсон П., Экономика / М.: Прогресс, 1964