Հատված
Իրավաբանական անձանց վարկունակությունը գնահատելիս բանկը ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, թե ում է պատկանում տվյալ ձեռնարկությունը, դրա գործունեության իրականացման պայմաններին` գներին, շուկայում գրաված դիրքին, մրցակիցներին, ձեռնարկության իրավական կարգավիճակին: Անհրաժեշտ է գնահատել, թե արդյոք ձեռնարկության կապիտալը բավարարում է վարկի գծով առաջացող պարտքերը մարելու համար: Այստեղ շատ կարևոր է, որ բանկը վերլուծության ընթացքում ստուգի հաճախորդի կողմից տրամադրված տեղեկատվության արժանահավատությունը: Բացի վերը նշվածներց իրավաբանական անձանց վարկունակության գնահատման ժամանակ շատ կարևոր նշանակություն ունի նաև ձեռնարկության գործունեության օրինական և ստվերային թաքնված լինելու հանգամանքը:
Գրականության ցանկ
1. Ա. Բագրատյան,Ա. Բալաբանյան «Բանկային գործ»:/Եր., «Նաիրի», 2003
2. Ա.Անդրեասյան «Վարկային գործառնություններ»- Երևան, 2003
3. Ասատրյան Բ.«Բանկային գործ»,-Եր.:«Սարվարդ Հրատ», 2004
4. Սահակյան Ռ.,Մխիթարյան Ա. «Վարկի մենեջմենթ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2013
5. Սքորինգային համակարգի ձևավորման ձեռնարկ