Հատված
Շուկայական տնտեսության պայմաններում սպառողի իրավունքների և շահերի պաշտպանությունն ունի առաջնակարգ նշանակություն, քանի որ սպառողն է դառնում շուկայի միակ թելադրողը և տնտեսության զարգացման շարժիչ ուժը: Տնտեսության զարգացման ներկա պայմաններում, երբ խոշոր առևտրային նախագծերի իրագործումը դժվար է պատկերացնել առանց հասարակության լայն զանգվածների ակտիվ մասնակցության, սպառողների կարծիքների ուսումնասիրությունը, նրա վրա ներազդելու հնարավորությունը և վաճառող- սպառող փոխհարաբերությունների ներդաշնակության խնդիրները դառնում են առևտրային հարաբերությունների զարգացման անբաժան մասը: Հատկանշական է նաև այն, որ արդի ժամանակներում հասարակության յուրաքանչյուր անդամ հանդես է գալիս որպես գնորդ, այսինքն` սպառող, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում պաշտպանելու ոչ միայն արտադրողների, այլև` սպառողների շահերը, որն ավելի կարևոր է:
Գրականության ցանկ
1. Կոմերցիայի հիմունքներ, ուս. ձեռնարկ պրոֆ. Խ. Բուլանիկյանի ընդհանուր խմբագրությամբ, Երևան 2003
2. Սպառողի ուղեցույց,, Ա. Սուքիասյան, Ա. Եղոյան, Երևան 2008թ.
3. ՀՀ Սահմանադրություն, Երևան 2015
4. ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, Երևան 1998
5. Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենք
6. Ստանդարտացման մասին ՀՀ օրենք, 1999
7. ՀՀ-ում չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենք
8. ՀՀ-ում ստուգումների կազմակերպման անցկացման մասին» ՀՀ օրենք, 2000
9. «Վարչարարության հիմուքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, 2004
10. «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք, 2004