Հատված
Հնագույն ժամանակներում մարդուն որպես կացարան են ծառայել բնական և ապա` արհեստական այրերը, որոնցով հարուստ է Սևանի ավազանը` Լճափ, Աղկալա, Հերի դար, Պառավի վանք, Տանգար և շատ ուրիշներ: Սրանք թշնամիներից, գազաններից և բնական արհավիրքներից պաշտպանել են մարդուն: Կացարան-քարանձավների մուտքերը, որպես կարգ, ամրացվում էին հսկա քարերից կառուցված կիսաշրջանաձև պատնեշներով, որոնց հետքերը մնացել են առ այսօր: Սևանի ավազանի ամրոցներն ու բնակավայրերը կարելի է բաժանել չորս ժամանակագրական խմբերի: