Հատված
Ըստ բնական միջավայրի վրա ունեցած ազդեցության աղտոտող նյութերը բաժանվում են երկու հիմնական խմբի՝ ֆիզիկական և քիմիական: Աղտոտիչների ազդեցության էկոլոգիական հետևանքները կարող են դրսևորվել ինչպես առանձին օրգանիզմների, կենսահամակարգերի, այնպես էլ ամբողջ կենսոլորտի մակարդակով: Առանձին օրգանիզմի մակարդակով կարող են տեղի ունենալ կենսաբանական վիճակի և գործունեության փոփոխություններ (աճի, զարգացման, դիմադրողականության անկում և այլն), տեղախմբի մակարդակով կարող են փոխվել առանձնյակների թվաքանակն ու խտությունը, արեալը, ծնելիությունն ու մահացությունը և այլ ցուցանիշներ:
Գրականության ցանկ
- Բաբայան Է.Ա., Բնօգտագործման և բնապահպանության տնտեսագիտական հիմնախնդիրները ՀՀ-ում, 2006
- Մելքումյան Լ., Էկոլոգիայի հիմունքներ, Երևան, 2008