Հատված
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ըստ էության, բնորոշ են ՀՀ ընտրական համակարգին հատուկ բոլոր առանձնահատկությունները: Միևնույն ժամանակ վերջիններս ունեն նաև այլ բնութագրիչներ և առանձնահատկություններ։ Ի տարբերություն Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի՝ տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրվում են ոչ թե 5, այլ` 4 տարի ժամկետով։ Մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները, տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրվում էին 3 տարի ժամկետով։ ՀՀ 1995 թվականի Սահմանադրության ընդունումից հետո տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունն անցկացվեց միայն 1996 թվականի նոյեմբերի 10-ին։ Սա առաջին և վերջին դեպքն էր, երբ ՀՀ բոլոր համայնքներում նույն օրն անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։
Գրականության ցանկ
- ՀՀ Ընտրական Օրենսգիրք
- https://www.arlis.am/documentview.aspx?docid=105967