Հատված
Համաշխարհային տնտեսության բազմաբևեռ կառուցվածքին անցումն ուղեկցվում է տարաբնույթ քաղաքական տեղաշարժերով: Գլոբալացման համընդհանուր միտումը որոշակի իմաստով հակակշռում է տարածաշրջանային, ռազմավարական միությունների անընդհատ աճը: Եթե առաջին դեպքում որպես նպաստող գործոններ հանդես են գալիս առևտրի ազատականացումն ու միջազգային կազմակերպությունների կողմից առևտրային արգելքների աստիճանական վերացման ուղղությամբ արվող քայլերն, ապա երկրորդ միտումն ակնհայտորեն իր մեջ ներառում է առանձին երկրների կամ տնտեսության ճյուղերի ընդհանուր պաշտպանության ու պետական հովանավորչական քաղաքականության տարրեր:
Գրականության ցանկ
1. Մակրոտնտեսական կարգավորում ուսումնական ձեռնարկ պրոֆեսոր Հ. Բ. Ղուշչյանի խմբագրությամբ, Երևան 2005
2. Asbjorn Rodseth Open Economy Macroeconomics Cambridge, United Kingdom 2000
3. Հ. Բ. Ղուշչյան, Գ. Ա. Ավագյան Մակրոտնտեսական կարգավորում Երևան 2008