Հատված
Հայաստանում չրի սպառումը գտնվում է խոշոր սպառող երկրների համեմատ բարձր մակարդակի վրա: Գոյություն ունի տարածված կարծիք, որ տնային պայմաններում պատրաստված չիրն ավելի անվտանգ է օգտագործման համար, քան ծծմբական թթվով և այլ նյութերով մշակված արտադրանքը: Այդ պատճառով մեծաթիվ տնային տնտեսություններ հակված են չրի իրենց պահանջարկը բավարարել սեփական արտադրության շնորհիվ: Տնային պայմաններում պատրաստված չրի սպառումը հաշվի առնելու դեպքում՝ Հայաստանում մեկ շնչի հաշվով տարեկան սպառման ցուցանիշով էլ ավելի մոտ կանգնած կլինի խոշոր երկրներին: