Հատված
Ընկերությունը բացի ռազմավարական պլանից պետք է ունենա նաև գործունեության առանձին ուղղությունների, առանձին ապրանքների և առևտրային նշանների մարքեթինգի ծրագրեր: Մարքեթինգի ծրագիրն ուղղորդված է դեպի գնորդներն ու մրցակիցները և այդ պատճառով առավել իրատեսական է և հիմնավոր: Այն մշակելիս հաշվի են առնվում ընկերության բոլոր բոլոր ստորաբաժանումների մոտեցումներն ու կարծիքները: Պետք է նշել սակայն, որ բոլոր ընկերություններում մարքեթինգի ծրագրի մշակումը նույն ձևով չի իրականացվում: