Հատված
Հասարակության ինֆորմատիզացիայի նպատակը ամբողջ քաղաքակրթության ինտեգրալային ինտելեկտի ստեղծումն է, որը ունակ է կանխատեսել և ղեկավարել մարդկության զարգացումը: Այսպիսի հասարակությունում կրթական համակարգը պետք է դրսևորվի որպես առաջադեմ համակարգ: Տեղեկատվական դաշտի նմանօրինակ զարգացման ապահովումը պահանջում է ինչպես հոգեբանական, այնպես էլ պրոֆեսիոնալ պատրաստվածություն կրթական գործընթացի բոլոր մասնակիցների մոտ: Հասարակության կյանքի արմատական բարդացմանը զուգընթաց կարևոր նշանակություն է ձեռք մարդկանց վերաբերմունքի փոփոխությունը տեղեկատվության հանդեպ: Տեղեկատվական հասարակությանը անցման հաջողությունը կախված է հիմնականում կրթական համակարգից, որի առաջ խնդիր է դրվում կարճ ժամանակահատվածում իրականացնել համապատասխան բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են տեղեկատվական հասարակության պահանջմունքների բավարարման համար:
Գրականության ցանկ
1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության մասին» օրենք 2014
2. Апатова Н.В. Информационные технологии в школьном образовании. М.: «РАО», 2009
3. http://www.uite.org/-Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն