Հատված
Բազմապիսի ձևերով ու դրսևորման եղանակներով են հանդես եկել Հայկական լեռնաշխարհի կրոնական հնագույն հավատալիքները և պատկերացումները՝ որպես բնապաշտության՝ ֆետիշականության, տոտեմականության, ոգեպաշտության, կախարդության դրսևորումներ: Պատմամշակութային հետաքրքիր հուշարձաններ են վիշապակոթողները («վիշապները»), որոնք խորհրդանշել են ջրի կենարարության ու ջրի աստվածության պաշտամունքը (ըստ Մ.Աբեղյանի՝ Աստղիկի) և կանգնեցվել են ջրերի ակունքների կամ լճերի, ջրամբարների մոտ: Հավատալիքների ու կրոնական պատկերացումների հետագա զարգացման ընթացքում ձևավորվում է մարդակերպ աստվածների պաշտամունքը:
Գրականության ցանկ
1. Սարգսյան Ս., Մշակույթի տեսություն և հայ մշակույթի պատմություն, Երևան, 2004
2. Փիլիպոսյան Ա., Հայկական և իրանական լեռնաշխարհների պատմա- մշակութային փոխառնչությունները մ.թ.ա. 2-1ին հազարամյակներում. — Հայագիտական միջազգային համաժողով, Երևան, 2003
3. Вардумян Г., Дохристианские культы Армении. // Армянская этнография и фольклор, Ереван, 1991
4….