Հատված
Թեմայի արդիականությունը: Հայ կառավարչական մտքի պատմության տարբեր փուլերում այդ մտքի բազմաթիվ նշանավոր ներկայացուցիչներ անդրադարձել են պետության կազմակերպման, գործառույթների, կառավարման ձևի և այլ խնդիրներին, և նրանցից յուրաքանչյուրը թողել է հայոց պետության կազմակերպման հիմքերի վրա իր ազդեցություն: Հայ ժողովրդի պատմության յուրաքանչյուր դարաշրջանում առաջացած իրողություններին և խնդիրների լուծմանը համահունչ էլ զարգացել է հայ կառավարչական միտքը, որի շրջանակներում կարևոր դեր և նշանակություն է ունեցել պետության ձևի, պետական խնդիրների և դրանց լուծման ուղիների հարցը:
Այս տեսությունների և պետական համակարգի կարգավորմանն ուղղված դատաստանագրքերի, սահմանադրությունների ազդեցությունը շոշափելի է ժամանակակից հայ կառավարչական մտքի և հայոց պետության կազմակերպման տարբեր կողմերի վրա, հետևաբար նախորդ դարաշրջանների օրինաչափությունների ուսումնասիրումը հնարավորություն է տալիս բացահայտել ներկա իրողությունների միջև պատճառահետևանքային կապերը և պետական տարբեր խնդիրների լուծման ուղիներ առաջարկել:
Հայաստանի առաջին Հանրապետությունը պառլամենտական երկիր էր, որն իր կարճատև գոյության ընթացքում փորձեց կիրառել իշխանությունների տարանջատման սկզբունքը: Չնայած հավասարակշռության և զսպումների կառռւցակարգն ամբողջապես կիրառել հնարավոր չէր և կային որոշակի շեղումներ, այնուամենայնիվ, այնտեղ իշխանության երեք թևերն էլ գործում էին:
Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրություն, 1995 թ
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ,
3. Անանուն Դ., Ռուսահայերի հասարակական զարգացումը (1901-1918), հտ. Գ, Վենետիկ, 1926թ
4. Անանուն Դ., Ռուսահայերի հասարակական զարգացումը XIX դարում (1800-1870), հտ. Ա, Թիֆլիս, 1916թ
5. Ավետիսյան Կ. Մ., Ավետիսյան Ա. Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
6. Դադայան Խ, Հայերը և Բաքուն (1850-ական թթ. — 1920թ. ), Երևան, 2006 թ
7. Դարբինյան Ա., Հայ ազատագրական շարժման օրերեն, Փարիզ, 1947
8. Եսայան Ա., Հայաստանի միջազգային-իրավական դրությունը 1920–1922թթ., Ե, 1967,
9. Զավարյան Ս., Երկեր, ԵՊՀ հրատ., Ե., 1991,
10. ….