Հատված
Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկ վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, այդ թվում` անհատ ձեռնարկատերերը և նոտարները: Եկամտային հարկը հարկ վճարողների կողմից (օրենքով սահմանված դեպքերում հարկային գործակալի` կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի միջոցով) Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է: Հարկային գործակալը ֆիզիկական անձից գույք ձեռք բերելու դիմաց վճարման ենթակա եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով նաև ստորև բերված դրույթները:
Գրականության ցանկ
1. Եկամտային հարկի մասին ՀՀ օրենք, 2010թ.
2. Ա.Հ. Սարգսյան, Ա.Մ. Մարջանյան, Ն.Ս. Օգանեզովա; Խմբ.՝ Հ.Գ. Մնացականյան., Հաշվապահական հաշվառում: Ուսումնական ձեռնարկ, Երևան 2014,