Հատված
Արդյունավետ կառավարչական որոշումներ ընդունելու և տնտեսական միջավայրի վրա, որում գործունեություն է ծավալում կազմակերպությունը, դրանց ազդեցությունը գնահատելու համար անհրաժեշտ է մշտապես իրականացնել օպտիմալ փոխազդեցությունների որրոնում տնտեսական ռեսուրսների հավաքածուի և տնտեսական բարիքների քանակի միջև, որոնք պատրաստվում են հենց այդ ռեսուրսների հաշվին: Ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը և ֆինանսական դրության կայունությունը մեծապես կախված են կազմակերպության գործարար ակտիվությունից: «Գործարար ակտիվությունե տերմինը սկսել է օգտագործվել հաշվառման և վերլուծական հայրենական գրականության մեջ համեմատաբար վերջերս, որը կապված էր տարբեր երկրներում լայն տարածում ստացած վերլուծական գործակիցների համակարգի կիրառմամբ ֆինանսական հաշվետվությունների վերլուծության մեթոդի ներդրման հետ: Լայն իմաստով գործարար ակտիվությունը ներառում է կազմակերպության բոլոր ջանքերը՝ ուղղված արտադրանքի, աշխատանքի և կապիտալի շուկաներում կազմակերպության առաջմղմանը: Ֆինանսական վերլուծության համատեքստում այս տերմինը կիրառվում է առավել նեղ իմաստով՝ որպես կազմակերպության գործունեության արդյունքների որոշում՝ կազմակերպության ֆինանսական արդյունքների վրա անմիջական ազդեցություն ունեցող ֆինանսական և արտադրական ռեսուրսների օգտագործման արդյունավետության համալիր գնահատման միջոցով: Կազմակերպության տնտեսական գործունեության ընթացքում ակտիվները անընդհատ գտնվում են շրջանառության մեջ` մատակարարման, արտադրության և իրացման փուլերում` մեկից անցնելով մյուսը: Որքան արագ է կատարվում այդ շրջանառությունը, այնքան բարձր է կազմակերպության գործարար ակտիվության մակարդակը` ակտիվների նույն մեծության պայմաններում: Դեբիտորական պարտքերի վերլուծությունը կարելի է իրականացնել հինգ փուլով:
Գրականության ցանկ
1. Костирко Р. О, Финансовий анализ, Фактор, 2007. — 784 с