Հատված
Կառավարչական հաշվապահությունը էապես նպաստում է տնտեսավարման ար-դյունքների արդյունավետ վերահսկողությանը, հատկապես երբ կազմակերպում է պատասնախանատվության կենտրոններով հաշվապահություն: Պատասխանատվության հաշվապահությունը համակարգ է, որը գործում է գործարարության առանձին տեղամասերում և հանդես է գալիս կառավարչի պատասխանատվությամբ: Փաստորեն, պատասխանատվության կենտրոնը պատասխանատու կառավարիչով գործարարության տեղամաս է: Տնտեսական վերլուծությունը ակտիվ դեր է խաղում որոշումների կայացման գործընթացում: Այս առումով վերլուծությունը կիրառվում է ներտնտեսական և արտաքին տնտեսական ոլորտներում: Ներտնտեսական ոլորտում կայացվող որոշումների գործընթացում վերլուծության առաջնահերթ ֆունկցիան վերահսկողության արդյունքների գնահատումն ու համապատասխան եզրահանգումների ներկայացումն է: Պաշարներով ապահովվածության մակարդակի գնահատումների դեպքում տնտեսության վերլուծությունը հարթում է արտադրական, ֆինանսական և մարքեթինգի կառավարիչների միջև ծագող «տնտեսական կոնֆլիկտներըե: Մի կողմից` արտադրության կառավարիչը ձգտում է կուտակել մեծաքանակ նյութեր` թողարկման անխափանության ապահովման նպատակով, մյուս կողմից` ֆինանսական կառավարիչը հնարավորին չափ փոքրածավալ արտադրական պաշարների ձևավորման նպատակ է հետապնդում` դրանով իսկ արագացնելով շրջանառու կապիտալի պտույտը:
Գրականության ցանկ
1. Ճուղուրյան Ա.Գ., Հաշվապահական հաշվառումը կազմակերպությունում, Երևան 2004:
2. Սարգսյան Ա.Զ., Հաշվապահական հաշվառում, Երևան 2008թ.
3. Բաբայան Հ.Հ., Կառավարչական հաշվառում, Երևան 2014: