Հատված
Ֆինանսական գլոբալացումը և նորարարական բանկային տեխնոլոգիաները մեծ ազդեցություն են ունենում բանկային համակարգի զարգացման վրա: Բանկային գործունեությունն ավելի ու ավելի է դառնում կապակցված նորարարական տեխնոլոգիաներին, որոնք ընդլայնում են բանկային ծառայությունների հնարավորությունները` որակապես փոխելով դրանց նկատմամբ հաճախորդների պահանջմունքները:
Չնայած որ, վերջին տարիներին ՀՀ-ում բավականին զարգացել է բանկային համակարգը, այնուամենայնիվ զարգացած երկրների համեմատությամբ ՀՀ-ում դեռևս ցածր է ինչպես ֆինանսական խորության մակարդակը, այնպես էլ բնակչության ներգրավվածության աստիճանը:
Ներկայումս վերահսկողության պրակտիկայում կիրառվող բանկերի գործունեության վերլուծության մեթոդները ձևական բնույթ են կրում` հիմք ընդունելով բանկային հաշվետվությունների վերամշակումը: Այդ պատճառով էլ պետք է ներգրավել բանկերի վերլուծության ոչ ֆորմալ մեթոդներ, մասնավորապես փորձագիտական գնահատման մեթոդները, որոնք միջազգային պրակտիկայում ունեն մեծ տարածում: Փորձագիտական գնահատման ժամանակ վերլուծության է ենթարկվում ցանկացած հասանելի տեղեկատվություն, ընդ որում` կատարվում է ինչպես քանակական, այնպես էլ որակական գործոնների վերլուծություն…
Գրականության ցանկ
1. Ջ. Սորոս «Համաշխարհային կապիտալիզմի ճգնաժամը (բաց հասարակությունը վտանգված է)», Ե. 2002թ.
2. Լ. Հ. Բադանյան «ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ», Երևան 2010թ.
3. Ս. Ս. Սուքիասյան «Առևտրային բանկերի գործունեության տնտեսական կարգավորման արդի հիմնախնդիրները», Երևան 2005թ. :
4. Բագրատ Ասատրյան «Բանկային գործ», Երևան 2004թ.
5. Արման Բագրատյան «Բանկային գործի հիմունքներ», Երևան 2003թ.
6. Գայանե Ասրյան «Բանկի ֆինանսների կառավարման հիմունքներ», Երևան 2001թ.
7. Լ. Հ. Բադանյան «Բանկային գործի հիմունքներ», ուսում. ձեռնարկ, Երևան 2003թ.
8. Գ. Թառումյան «Բանկերի ֆինանսական վերլուծության հիմունքներ», Երևան 2003թ.
9. Ս. Նահապետյան «ՀՀ բանկային օրենսդրություն», Երևան 2003թ.
10. ….