ՀՀ գիտակրթական համակարգի կառավարման կատարելագործման գերակայությունները

Գին՝ 45000դրամ
Էջերի քանակ՝ 90էջ
Աշխատանքի տեսակ՝ Մագիստրոսական թեզ
Աշխատանքի ID` 442

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Գիտակրթական համակարգի տեղը տնտեսության զարգացման մեջ և դրա կառավարման տեսամեթոդաբանական հիմքերը
1.1 Գիտակրթական համակարգի էությունը և դերը տնտեսության զարգացման գործում
1.2 Գիտակրթական համակարգի կառավարման տեսամեթոդաբանական հիմքերը
1.3 Գիտակրթական համակարգի կառավարման միջազգային փորձը
Գլուխ 2. Գիտակրթական համակարգի արդի վիճակի վերլուծությունը և կառավարման առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում
2.1 Հանրակրթության արդի վիճակի վերլուծությունը և ներկայիս բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում
2.2 Բարձրագույն կրթությունը որպես տնտեսական առաջընթացի նախադրյալ
2.3 Հանրակրթության և բարձրագույն կրթության կառավարման առանձնահատկությունները ՀՀ-ում
Գլուխ 3. Գիտակրթական համակարգի կառավարման ռազմավարությունը և առաջնահերթությունները Հայաստանի Հանրապետությունում
3.1 Գիտակրթական համակարգի ռազմավարական բարեփոխումների հիմնարար առաջնահերթությունները
3.2 Գիտակրթական համակարգի կառավարման կատարելագործման ուղղությունները ՀՀ-ում
Եզրակացություններ և առաջարկություններ

Հատված

Կրթությունը հանրային բարիք է, որի սպառումով ձևավորվում է մարդու իմացության մակարդակը, խորանում է շրջակա միջավայրը ճանաչելու, ընտրություն կատարելու աստիճանը և այդ իմաստով՝ մարդկային գործունեության բոլոր բնագավառների զարգացման ու կատարելագործման անհրաժեշտ պայման է:
Այդ դերը նախ պետք է դիտարկել հասարակության յուրաքանչյուր անդամի ձևավորման ու զարգացման տեսանկյունից, որովհետև կրթությունը ժամանակի ընթացքում հասարակության կուտակած գիտելիքները անհատներին (անհատների խմբերին) հաղորդելու և սովորեցնելու գործընթաց է, որի արդյունքում անհատը նախապատրաստվում է հանրօգուտ գործունեության, միաժամանակ դաստիարակվում որպես հասարակության լիիրավ անդամ: Մյուս կողմից՝ կրթությունը ոչ միայն գիտելիքների մատուցումն է անհատներին, այլ նաև հասարակության ամենատարբեր բնագավառների գոյության ու զարգացման հնարավորությունների ամբողջական ներուժի ձևավորման գործառույթ է:
Նկատի ունենալով այն փաստը, որ երկու դեպքում էլ կրթության արդյունքների կրողները մարդիկ են, կրթությունը նաև գիտության ձևավորման աղբյուր է, որը թույլ է տալիս եզրակացություն անել մարդու մեջ ներդրումներ կատարելու և մարդկային կապիտալի մասին: Տնտեսագիտությունը մարդկային կապիտալը համարում է հասարակության արտադրության գործոնների գլխավոր բաղադրիչ և ամեն մի տնտեսական առաջընթացի գլխավոր շարժիչ ուժ:
Գիտությունը և կրթությունը դիալեկտիկորեն փոխկապակցված են և փոխազդում են միմյանց վրա: Գիտությունը կրթությանը տալիս է անընդհատ զարգացող գիտելիքների համակարգ, իսկ կրթությունը դրա հիման վրա պատրաստում է մարդկանց, ովքեր ունակ են ստեղծել և գործնականում կիրառել նոր գիտելիքներ: Կրթական համակարգի միջոցով ձևավորվում են գիտության զարգացման նոր հորիզոնների ուրվագծեր:

Գրականության ցանկ

1. «Կրթության մասին» ՀՀ օրենք,
2. «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք,
3. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք,
4. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք,
5. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենք
6. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
7. «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենք,
8. ՀՀ Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշում,
9. ՀՀ Կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1729-Ն որոշում,
10. ՀՀ Կրթության և գիտության նախարարի 2013 թվականի հունիսի 1-ի N 730-Ն հրաման,

Պատվիրել/