Հատված
Զբաղվածության ոլորտը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ներքին անվտանգության ու կայունության ապահովման գրավականներից մեկն է: Զբաղվածության կառուցվածքը հեռանկարում փոփոխման է ենթարկվում և մշտապես անհրաժեշտություն է առաջանում առաջադրել կանխատեսման ու կառավարման նոր մոտեցումներ և ունենալ գիտական եզրահանգումներ դրանց վերաբերյալ: Հայտնի է, որ լրիվ զբաղվածության դեպքում առկա է նորմալ կամ բնական գործազրկության մակարդակ:
Տնտեսական զարգացման յուրաքանչյուր փուլին համապատասխանում է զբաղվածության որոշակի կառուցվածք: Զբաղվածության օպտիմալ կառուցվածքի ձևավորումը ենթադրում է որոշակի համամասնությունների ապահովում` տնտեսության կառուցվածքի, աշխատաշուկայի և զբաղվածության մասնագիտական կառուցվածքների միջև: և որքան մեծ է համապատասխանությունն աշխատաշուկայի և մասնագիտական կառուցվածքների միջև, այնքան բարձր է մարդկային կապիտալի հատույցը:
ՀՀ տնտեսության զարգացման ներկայիս փուլում խիստ արդիական է աշխատանքի շուկայի կարգավորման ակտիվ քաղաքականությունը, որը ենթադրում է գործազրկության մակարդակի իջեցմանն ու գործազուրկներին ակտիվ աշխատանքային ոլորտ վերադարձնելուն ուղղված իրավական, կազմակերպչական և տնտեսական միջոցառումների ամբողջություն: Աշխատանքը նվիրված է այդպիսի հիմնախնդիրների ուսումնասիրությանը և միջոցառումներին:
Գրականության ցանկ
1. Աշխատանքի Միջազգային Կազմակերպության թիվ 131 կոնվենցիա, URL: http://www. hamk. am/docs/131. pdf, 12. 03. 2018:
2. «ՀՀ զբաղվածության 2013-2018 թվականների ռազմավարություն» ՀՀ կառավարության 2012թ. -ի նոյեմբերի 8-ի նիստի N 45 արձանագրային որոշում, ՀՀ կառավարության պաշտոնական կայք` URL:www. gov. am
3. ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 646-Ա որոշումը, ՀՀ կառավարության պաշտոնական կայք՝ https://www. e-gov. am/u_files/file/decrees/kar/2017/06/17_646_1. pdf
4. ՀՀ աշխատանքային օրենսգիրք, ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի նոյեմբերի 9-ին, ՀՕ-124-Ն: Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ, www. arlis. am
5. ՀՀ սոցիալական պատկերը և աղքատությունը տարեկան զեկույց, ՀՀ ԱՎԾ, 2017թ., www. armstat. am
6. Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2016, ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայք՝ www. armstat. am
7. Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2017, ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայք՝ www. armstat. am
8. Կիրակոսյան Գ. Ե. Տնտեսագիտության տեսություն, Եր., 2009թ.
9. Կայուն զարգացման ծրագիր, Եր. . 2017թ. :
10. …