Հատված
Ժամանակակից շուկայական տնտեսության պայմաններում բավականին արդիական են դարձել պաշարների ձևավորման և դրանց արդյունավետ օգտագործման խնդիրները: Արտադրական պաշարները իրենցից ներկայացնում են օգտագործողների պահեստներում գտնվող արտադրության միջոցներ` նախատեսված արտադրության մեջ օգտագործելու համար:
Պաշարները համարվում են օբյեկտիվորեն անհրաժեշտ պայման ցանկացած արտադրական պրոցեսի կազմակերպման համար: Առավել հաճախ արտադրական ռեսուրսների մատակարարման ռիթմը չի համընկնում դրանց օգտագործման ժամանակացույցի հետ: Արտադրության պրոցեսի անընդհատությունը ապահովելու նպատակով արտադրողների մոտ անհրաժեշտություն է առաջանում որոշակի ապրանքանյութական պաշարների առկայություն ապահովել:
Արտադրական ոլորտում տնտեսական վնաս է բերում ինչպես պաշարների այս կամ այն տեսակի անբավարար քանակը, այնպես էլ դրանց չափից ավելի մեծ քանակը: Դրանցից առաջինը լրացուցիչ կորուստների պատճառ է հանդիսանում՝ կապված արտադրական պրոցեսի ընդհատման և պայմանագրային պարտավորությունների չկատարման հետ:
Իսկ պաշարի չափից ավելի մեծ քանակը հանգեցնում է միջոցների սառեցման, որոնք այլ հավասար պայմաններում կարող էին եկամուտ բերել, մեծանում են պաշարի պահպանման ծախսերը, և եթե պաշարը ունի ժամկետայնության հետ կապված որակական հատկանիշների իջեցման կամ կորստի հատկություն, ապա ծախսերը ավելանում են նաև այդ մասով:
Գրականության ցանկ
1. Բադանյան Լ., «Կարճաժամկետ ֆինանսական կանխատեսումը արտադրական կազմակերպություններում», Երևան 2000թ
2. Դենիս Լոկ «Նախագծերի կառավարման հիմունքները», Անկյունաքար, Երևան 2004թ
3. «Ձեռնարկության արդյունավետ կառավարում» պրոֆ. Յու. Մ. Սուվարյանի ընդհանուր խմբագրությամբ, Երևան 2001թ
4. Ղանթարջյան Ս. Լ. «Արտադրական մենեջմենթի մեթոդները և մոդելները» Երևան 2009թ
5. Մամիկոնյան Հ. Մ., Բաբայան Է. Ա., «ՀՀ սննդարդյունաբերության հումքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնահարցերը», Երևան 2004
6. «Մենեջմենթ», ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յու. Մ. Սուվարյանի ընդհանուր խմբագրությամբ, Երևան 2016թ
7. Քալանթարյան Պ. Ա., «Արտադրության կազմակերպում», Երևան 2004թ
8. Бигель Дж. Управление производством. М., Мир, 2013
9. Бродецкий Г. Л. “Управление запасами”, 2008
10. . . .