Հատված
Ներդրումները դրական ազդեցություն ունեն ցանկացած երկրի տնտեսության զարգացման գործում, հատկապես` անցումային շրջանի և զարգացող երկրների տնտեսություններում: Ներդրումները տնտեսագիտական եզրույթ (կատեգորիա) է, ներդրումներիտնտեսագիտական բովանդակությունը օգնում է հասկանալ, թե որտեղից են գոյանում ներդրումների համար անհրաժեշտ միջոցները և ինչ ազդեցություն են ունենում դրանք երկրի տնտեսության վրա:
Տնտեսագիտության տեսության ժամանակակից հիմնախնդիրների շարքում մեծ ուշադրության են արժանացել եկամուտների, սպառման, խնայողության և ներդրումների հետ կապված հարցերը: Նշված տնտեսական կատեգորիաները տնտեսական աճի և տնտեսական հավասարակշռության կարևորագույն նախապայմաներ են, որոնք վերլուծվում են տնտեսական կապի ու կախվածության մեջ:
Ներդրումային միջոցների գոյացման աղբյուրը խնայողությունն է: Խնայողությունը եկամտի այն մասն է, որը գերազանցում է սպառմանը: Շուկայական տնտեսության բոլոր տնտեսավարող սուբյեկտները՝ տնային տնտեսությունները, ֆիրմաները, պետությունը իրենց ստացած եկամուտները, ինչ-որ սահմանից սկսած, անհրաժեշտաբար բաժանում են երկու մասի՝ սպառման և խնայողության:
Գրականության ցանկ
1. Ջ. Քեյնս, Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն, Եր., 2006. Էջ 107
2. Մանուկյան Ռ. Մ. Ներդրումային շուկա, Երևան, 2008, էջ 4
3. Սուվարյան Յու. Մենեջմենթ, Երևան, 2016, էջ 538
4. Ներդրումային նախագծերի ֆինանսավորման աղբյուրները և ձևերը: Ուսումնական ձեռնարկ. -/Պրոֆ. Ռ. Մ. Մանուկյան, Տնտեսագետ, 2005, էջ 7
5. Մակրոտնտեսական կարգավորում: Ուս. Ձեռնարկ. — (տ. գ. դ., պրոֆ. Հ. Բ. Ղուշչյանի ընդհանուր խմբագրությամբ և ղեկավարությամբ), — Եր. : Տնտեսագետ, 2005, էջ 349-350
6. ՀՀ Հարկային օրենսգիրք, հոդված 121, Երևան, 2016թ. :
7. Theodore H. Moran, 1998, Foreign Direct Investment and Development: The New Policy Agenda for Developing Countries and Economies in Transition, Institute For International Economics, Washington, DC, pp. 24-25
8. Berg A., Krueger A. “Trade, Growth and Poverty: A Selective Servey”, IMF Working Paper, WP/03/30, 2003
9. Պիտեր Վառ,Հատուկ տնտեսական գոտիներ, անկլավային արդյունաբերության տնտեսագիտություն 1989
10. . . .