Հատված
Ժամանակակից համաշխարհային տնտեսության բնորոշ հատկանիշներից է բնակչության լայնածավալ միգրացիան, և, առաջին հերթին, աշխատանքային միգրացիան՝ մարդկանց շարժը, կապված բնակության վայրի և աշխատանքի փոփոխության հետ: Այն ձևավորում է նոր աշխատանքի շուկաներ և նոր ֆինանսական ու սոցիալ-տնտեսական հարաբերություններ:
Հայաստանը ունի միգրացիայի երկար պատմություն: Թե կանոնավոր, և, հիմնականում, անկանոն արտագաղթը այն կարևոր երևույթներից է, որը ազդում է երկրի բոլոր կողմերի վրա: Տնտեսության զարգացումը, արտադրության արդյունավետության բարձրացումը, կայուն տնտեսական աճը Հայաստանի Հանրապետությունում, խիստ կապված են նրա միգրացիոն հոսքերի և աշխատուժի վերարտադրության, զբաղվածության զարգացման միտումների հետ: Իր հերթին, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, աշխատատեղերի ստեղծումը, արտագաղթի մակարդակը՝ պայմանավորված է սոցիալ-տնտեսական զարգացման և արդյունաբերական արտադրության դինամիկայի և կառուցվածքային փոփոխություններով:
Հետևաբար, կարևոր խնդիրներից է հանդիսանում միգրացիան դիտարկել որպես սոցիալ-տնտեսական գործընթաց` Հայաստանի աշխատանքային շուկայի, բնակչության կենսամակարդակի և այլ սոցիալ-տնտեսական ցուցանիշների հետ կապերի տեսանկյունից:
Գրականության ցանկ
1. ՀՀ կառավարության ծրագրի նախագիծ, ՀՀ կառավարության որոշման №1060 հավելված, Եր., 2016 / https://www. e-gov. am/sessions/archive/2016/10/18/
2. ՀՀ կառավարության 15. 04. 2010 թ. № 452-Ն, 12. 01. 2017 թ. № 122-Ն, 30. 12. 2010թ. №51-Ն որոշումները:
3. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցը «2002 թ. Միջազգային միգրացիայի մասին» http://un. org/esa/population/publications/ittmig2002/ittmigrep2002. htm
4. Հայստանի ժողովրդագրական ժողովածու 2017թ http://www. armstat. am/file/article/demog_2017_7. pdf
5. ՀՀ ԿԲ տեղեկատու, 2016թ. հունվար,
6. ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկագիր, 2016 թ. հունվար
7. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը ՀՀ ազգային ժողովում, 20 հոկտեմբեր, 2016 թ. /
8. Աթոյան Կ., «Բնակչության միգրացիայի կարգավորման արդի գերակայությունները ՀՀ-ում», Երևան 2015,
9. Դեմարե Լ. «Արժանապատիվ աշխատանք որոնելիս աշխատանքային միգրանտների իրավունքները». ԱՄԿ Աշխատավորների գործունեության բյուրո (ACTRAV), Երևան. 2010,
10. . . . .