Հատված
Մրցունակ և ազատական տնտեսության ձևավորման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում բնութագրվում է սոցիալ-տնտեսական և քաղաքական նոր զարգացումներով: Ազգային տնտեսության արդյունավետ կառուցվածքի կայացմանը զուգընթաց առաջանում են հիմնահարցեր, որոնք իրենց որոշակի ազդեցությունն են թողնում երկրի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման վրա: Ներկայումս գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրների լուծումը պահանջում է այնպիսի քաղաքականության իրականացում, որը կարող է նպաստել նաև համայնքներում մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Անկախության տարիներին իրականացվող հանրային կառավարման տարածքային քաղաքականությունը հետապնդում է ինչպես տնտեսության տարածաշրջանային զարգացման խնդիրների լուծման և հեռանկարային ծրագրերի մշակման, այնպես էլ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման օղակներում ժողովրդավարական սկզբունքների արմատավորման և զարգացման նպատակ:
Այս առումով կարևոր է հաշվի առնել, որ ցանկացած բնակավայրի սոցիալ — տնտեսական զարգացման գործընթացում գոյություն ունեն ոչ միայն ընդհանուր բնույթ կրող հիմնախնդիրներ, որոնք բնորոշ են տվյալ երկրին, այլև տարածքային որոշակի հիմնահարցեր, որոնց հանդեպ անհրաժեշտ է որդեգրել տեղական պայմանների համար կիրառելի մոտեցումներ և սկզբունքներ:
Գրականության ցանկ
1. Սահմանադրություն, 1995թ. հուլիսի 5 (փոփոխություններով 2005թ., 2015թ. )
2. ՀՀ ընտրական օրենսգիրք, 2016թ. մայիսի 25
3. «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի հրամանագիր, 1997թ. մայիսի
4. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, 2008թ. դեկտեմբերի 26
5. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենք, 1995թ. դեկտեմբերի 4
6. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք, 2013թ. հունիսի 19
7. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք, 2016թ. դեկտեմբերի 16
8. Գ. Հ. Ավետիսյան «Մարդկային Ռեսուրսների Կառավարում» ձեռնարկ դասախոսների և ուսանողների համար: Երևան, «Լինգվա» հրատ. 2009թ
9. «Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում», (գիրք 1), / խմբ. ` Դ. Ս. Թումանյան, Համայնքների ֆինանսիստների միավորում, Երևան, Երևանի համալս. հրատ., 2004թ., 398 էջ
10. …