Հատված
Այս աշխատանքի թեման գովազդն է՝ իր հոգեբանական առանձնահատկություններով և ստեղծման փուլերով: Գովազդն այն հզոր զենքն է, որն օգնում է արտադրատեսակներին շուկայում վայելել մեծ պահանջարկ և վաճառվել մեծ բաժիններով: Գովազդի շնորհիվ արտադրող ընկերությունները մեզ հիշեցնում են իրենց ապրանքատեսակների մասին կամ տեղեկացնում նոր ապրանքատեսակի ծննդի մասին:
Գովազդն ունի հզոր հոգեբանական ուժ, որն ազդում է մեր գիտակցության վրա և ստիպում գնել այս կամ այն ապրանքը: Գովազդներ կարելի է տեսնել ամենուր՝ մեքենաների վրա, ավտոբուսների ու մետրոյի գնացքների մեջ, գովազդային վահանակների վրա, հեռուստատեսությամբ և զանգվածային այլ լրատվամիջոցներով:
Գովազդի ժամանակ որևէ ապրանքի կամ ծառայության մասին փոխանցվող տեղեկությունները բացահայտորեն նպատակ ունեն վաճառել ապրանքը/ծառայությունը, շարժել լսարանի հետաքրքրությունը և դուր գալ լսարանին: Գովազդում հաճախ են օգտագործում հանրաճանաչ մարդկանց կերպարներ, որոնց երկրպագուները, փորձելով նմանակել իրենց կուռքերի, գնում են գովազդվող ապրանքները: Մյուս կողմից կան ապրանքներ, որոնք հասարակ մարդկանց կերպարով են գովազդվում, քանի որ նախատեսված են հենց նրանց համար՝ տնային տնտեսուհիներ, բանվորներ… Այս դեպքում, օրինակ, տանը նստած տնտեսուհին իրեն նույնացնում է գովազդի՝ հաճելի արտաքինով մայրիկի հետ, ով շատ գոհ է X լվացքի փոշուց:
Գովազդի ազդեցությունը երկարաժամկետ է և անուղղակի։ Այնպիսի հատկություններ, ինչպես սպառողական տրամաբանությունը, ձևավորվում են գովազդի տարիներ տևող մշտական, կայուն ազդեցության ներքո։ Ընդ որում՝ գովազդի ազդեցությունը վերաբերում է ոչ միայն ուղերձն ընդունողներին, նրանց ընկալումներին, դիրքորոշումներին և վարքին։ Դրանք արտացոլվում են նաև տարատեսակ հաստատությունների պրակտիկաներում և վարքագծում…
Պետք է հաշվի առնել և այն, որ գովազդային ուղերձը միաժամանակ գործում է երկու մակարդակներում։ Առաջնային մակարդակում այն պատմում է տվյալ ապրանքի, իսկ երկրորդային մակարդակում (որը հաճախ չի նկատվում կամ անտեսվում է)՝ հասարակության մասին:
Գրականության ցանկ
1. Լյուդվիգ Կարապետյան, Լրագրական իմացարան, Տեղեկագիրք-հանրագիտակ, Երևան 2003
2. Լյուդվիգ Կարապետյան, Լրագրության համառոտ բառարան, Տեղեկագիրք-հանրագիտակ, Երևան 2003,
3. Հ. Բայադյան, Գովազդ. Պատմություն և աշխարհագրություն, Հետք, http: //hetq.am/arm/news/31575/govazd-patmutyun-ev-ashkharhagrutyun.html/
4. Հեռուստատեսության ստեղծագործական մենեջմենթ, Ինտերնյուս 1994,
5. Մեդիագրագիտություն, ձեռնարկ, Ինտերնյուս, Երևան 2013
6. Ս. Գրիգորյան, Գովազդի ձևավորման հոգեբանական առանձնահատկությունները հայկական հեռուստաեթերում, աղբյուրը՝ http: //ysu.am/files/govazdi-dzevavorman.pdf
7. www.youtube.com