Հատված
Որպես զարգացող շուկա, Հայաստանում բացակայում են կատարյալ գործարար միջավայր և համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք սովորաբար գոյություն ունեն ազատ շուկայական տնտեսություն ունեցող երկրներում: Բացի դրանից, տնտեսական պայմանները շարունակում են սահմանափակել գործառնությունների ծավալները ֆինանսական շուկաներում և ֆինանսական գործիքների իրական արժեքները կարող են չհամապատասխանել իրականացրած գործարքներին: Հետագա տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտը տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացման ցածր մակարդակն է՝ զուգակցված կենտրոնացված տնտեսական հենքով և տարածաշրջանային անկայունությամբ: Ընկերության ֆինանսական հաշվետվությունները չեն ներառում ճշգրտումների ազդեցությունը, եթե այդպիսիք կան, որոնք կարող էին անհրաժեշտ համարվել: Ընկերության տնօրենների խորհուրդը ընտրվում է ժողովի կողմից մեկ տարի ժամկետով որը կազմված է 11 հոգուց: Ընկերության գործադիր մարմինը միանձնյա է և Ընկերության գլխավոր տնօրենն է Գենիկ Կարապետյանը: 2019թ. «Զանգեզուրի պղնձամոլիբդ. կոմբինատ» ՓԲԸ-ն իրականացրել է կանոնադրական կապիտալի համալրում 12300000 հազ.դրամի չափով, թողարկելով 615000 հասարակ բաժնետոմսեր: Այդ թվում «Մաքուր Երկաթի գործարան» ԲԲԸ կողմից ձեռք բերված և վճարված բաժնետոմսերի քանակը կազմել է 92250 հատ կամ 1845000 հազ.դրամ: Ընդհանուր ներդրումը կազմում է 15% և բաղկացած է 375350 բաժնետոմսերից: Ինչպես նաև կատարվել է բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում 246000 հատ, որից 36900 հատի դիմաց «Մաքուր Երկաթի գործարան» ԲԲԸ կողմից վճարվել է 738000 հազ.դրամ «Մետաղագործ» ՓԲԸ-ում ներդրումը կազմում է 46.62 % , 5000 բաժնետոմսեր, յուրաքանչյուրը 1000 դրամ նոմինալ արժեքով: 2020թ ընթացքում իրականացվել է Վայոց Ձորի Մարզի «ՀԻՆ ԱՐԵՆԻ»ՍՊԸ-ի բաժնեմասերի ձեռք բերում, այնուհետև կանոնադրական կապիտալի համալրում: Արդյունքում ընկերությանն է պատկանում «ՀԻՆ ԱՐԵՆԻ» ՍՊԸ-ի 50% բաժնեմասերը:
Գրականության ցանկ
1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, Երևան 2000
2. Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը հաստատելու մասին, թիվ 713 Ն որոշում, 05.12.2006
3. «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենք, Երևան 2007
4. «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենք, Երևան 2002թ.
5. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր, Երևան 2008
6. Մ. Մելքումյան, Ձեռնարկատիրություն և ներդրումներ, Երևան 1998
7. …