Հատված
Բակալավրիատում սովորող ուսանողների ուսումնական մոտիվացիայի նախադրյալները պարզելու համար 20 ուսանողի շրջանում իրականացրել ենք հետազոտություն: Ուսուցման մոտիվացիան սահմանվում է որպես ուսուցման գործունեության մեջ ներգրավված մասնավոր մոտիվացիայի տեսակ: Ընդհանուր առմամբ, հոգեբանության համատեքստում, մոտիվացիան մարդու վարքագիծն ու գործունեությունը որոշող հոգեբանական գործոնների ամբողջություն է, համակարգը: Իսկ մոտիվացիայի նախադրյալները կարող են լինել արտաքին` ուսումնական գործընթացից դուրս` պայմանավորված ուսանողների` իրենց կուրսընկերների, դասախոսների հետ ունեցած հարաբերություններով, ներքին` ուսումնական գործընթացի շրջանակում: Անձնային տագնապայնության մակարդակն ախտորոշող Ա. Պրիխոժանի մեթոդի օգնությամբ բացահայտել ենք ինչպես բակալավրիատում սովորողների ընդհանուր անձնային, այնպես էլ նրա անձի համար կարևոր ոլորտների հետ կապված տագնապայնության մակարդակը (ինքնագնահատականի ու միջանձնային հա- րաբերությունների, խորհրդավոր երևույթների հետ կապված տագնապայնություն): Ա. Պրիխոժանի կողմից մշակված բացահայտ տագնապայնության մակարդակն ախտորոշող մեթոդը թույլ է տալիս բացահայտել ուսումնական մոտիվացիային նպաստող կամ, հակառակը, խանգարող հատկանիշները` որպես համեմատաբար կայուն անձնային առանձնահատկություն: Բակալավրիատում սովորողների ինքնագնահատականով պայմանավորված ուսումնական նախադրյաները բացահայտելու համար կիրառել ենք նաև Ռուբինշտեյնի մեթոդիկայի սանդղակը: Ինքնագնահատման ժամանակ յուրաքանչյուր ուսանող համապատասխան գծի երկայնքով պիտի նշի համապատասխան հատկանիշի առկայության աստիճանը: Ըստ ստացված գծի երկարության` կատարվում է գնահատում:
Գրականության ցանկ
1. Выготский Л. С., Собрание сочинений: В 6-ти т. Том. 5 /Основы дефектологии/, М.: Педогогика, 1983.
2. Гордеева Т.О., Мотивационные факторы, влияющие на достижения в учебной деятельности, или мотивация обучения: пять условий успеха // Психология в вузе 2005. №4.
3. Джеймс У. Личность. Психология самосознания. Самара, 2003.
4. Джемс В. Существует ли сознание? // Новые идеи в философии. Сб. 4, М., 1913.
5. Зимняя И.А., Педагогическая психология. М., 2002.
6. Ильин Е.П., Мотивация и мотивы. СПб.: Питер, 2002.
7. …