Հատված
Բոգդան Վերդյանը վարպետորեն օգտվել է հայոց լեզվի բառակազմական հնարավորություններից` ստեղծելով բարդ և ածանցավոր շատ բառեր, որոնք համահունչ են պոեմի բառապաշարին և խոսքին: Նկատելի տեղ են զբաղեցնում համադրական բարդությունները, հատկապես համադրման հիմունքով կազմված այնպիսի կապակցությունները, որոնք հանդես են գալիս երկու, երբեմն ավելի հասկացություններ արտահայտելու համար: Բառաբարդումը բառաստեղծման կաղապարային եղանակներից է: Հարկ է նշել, որ այս եղանակներով լեզվում չեն ստեղծվում բացարձակ նոր միավորներ, նորակազմություններ, դրանք, ըստ էության, նոր են այնքանով, որ առաջացել են լեզվում գոյություն ունեցող միավորների նոր համակցություններից: Բառաբարդումը հայերենի բառակազմական համակարգի ձևավորման արդյունավետ ու գործուն եղանակներից է: Ձևութաբանական մոտեցմամբ բառաբարդումը կարելի է բնորոշել որպես երկու կամ ավելի հիմնական ձևույթների միավորում արդեն շրջանառվող կամ նոր իմաստի մեջ: Երկու դեպքում էլ ստեղծվում են լեզվական միավորներ՝ բառեր, սակայն մի դեպքում այն նոր ձևի մեջ նոր հասկացություն չի արտահայտում, մյուս դեպքում երկուսն էլ առկա են: «Բառաբարդությունները ստեղծվում են ոչ միայն նոր հասկացություններ արտահայտելու պահանջով, այլև երկու կամ ավելի իմաստներ մեկ բառով արտահայտելու անհրաժեշտությամբ, որ հաղորդակցման առավել տնտեսված և արտահայտիչ միջոց է»:
Գրականության ցանկ
1. Աբեղյան Մ., Երկեր, հատոր Զ, Երևան, 1974:
2. Աբեղյան Մ.,Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965:
3. Աբեղյան Մ., Գրաբարի դասագիրք, գիրք առաջին, Թիֆլիզ, 1915:
4. Աբրահամյան Ս., Հայերենի դերբայները և նրանց ձևաբանական նշանակությունը, Եր., 1953:
5. Աբրահամյան Ս., Արդի հայերենի դերանունները, Երևան, 1956:
6. Աղայան Է., Արդի հայերենի բացատրական բառարան, հ.1, Երևան, 1976:
7. …