Հատված
2019թ.-ին ԱԿԲԱ Ֆեդերացիան նոր շնչով շարունակեց նախորդ տարի մեկնարկած Գյուղացիական փոխօգնության մարզային միավորումների (ԳՓՄՄ) զարգացմանը միտված աշխատանքները: Այս առումով, 2019թ.-ին Ֆեդերացիան մեծածավալ աշխատանքներ իրականացրեց ԳՓՄՄ անդամների երիտասարդացման, կառավարման մարմինների աստիճանական սերնդափոխության, նոր պատվիրակների ինտեգրման աշխատանքների շուրջ: Համակարգվեց Բանկում տարիների ընթացքում ԳՓՄՄ անդամների վերաբերյալ կուտակված ամբողջ տեղեկատվությունը, զուգահեռ ներդրվեց ԳՓՄՄ անդամագրման և ԳՓՄՄ պատվիրակների ընտրության չափանիշներ և ընթացակարգեր: Միևնույն ժամանակ, ԱԿԲԱ Ֆեդերացիան իր գործունեությամբ շարունակեց նպաստել ՀՀ գյուղատնտեսության միջավայրի զարգացմանը’ մի քանի ուղղություններով: Այս ամենին զուգահեռ, գործարկվեց ԳՓՄՄ անդամների և պատվիրակների գրանցման, փաստաթղթավորման, պատվիրակների կարգավիճակի վերահսկողության, ԳՓՄՄ և Ֆեդերացիայի ընդհանուր ժողովների փաստաթղթավորման կառավարման ծրագիր: ԱԿԲԱ Ֆեդերացիան գիտակցում է, որ գյուղական բնակավայրերն առավել բարեկեցիկ դարձնելու նպատակով անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել գյուղացիական տնտեսությունների եկամուտները: Ֆեդերացիան այս նպատակով համագործակցում է նաև գերմանական ՆԱԲՈւ բնապահպանական կազմակերպության հետ’ խթանելով գյուղական տուրիզմի զարգացումը: Վերջինիս ԱԿԲԱ Ֆեդերացիան դիտարկում է որպես գյուղական համայնքների զարգացման կարևոր ուղղություններից մեկը: ԱԿԲԱ Ֆեդերացիան միտված է աջակցել գյուղատնտեսության ոլորտի թվայնացմանը: Այս նպատակով Ֆեդերացիան նախաձեռնել է գյուղատնտեսական ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված թվային հարթակների ստեղծում (գյուղմթերքների վաճառքի, գյուղատնտեսական հիվանդությունների դեմ պայքարի խորհրդատվական ծառայություն մատուցող, ինչպես նաև գյուղացիական տնտեսություններին մեքենատրակտորային ծառայություններ մատուցող հավելվածներ): 2019թ.-ի հուլիս ամսից փորձարկվեց և ներդրվեց գյուղմթերքների վաճառքի Կորիզ բջջային հավելվածը, որն այստեղ գրանցված գյուղացիական տնտեսություններին հնարավորություն է տալիս ապահովել լրացուցիչ վաճառք: 2021թ.-ի ընթացքում նախատեսվում է վերջինիս թարմացված տարբերակի թողարկում:
Գրականության ցանկ
1. Ակբա Բանկ ԲԲԸ-ի Տարեկան ֆինանսական հաշվետվություն, 2019թ.
2. Բ. Ասատրյան, Բանկային գործ, Երևան 2004թ.,
3. Գ. Կիրակոսյան, Տնտեսագիտության տեսություն ուսումնական ձեռնարկ, Երևան 2003թ.,
4. Լ. Բադանյան և ուրիշներ, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2007թ.,
5. Банковское дело, Учебник / под ред. проф. В. И. Колесникова, Москва 1995г,
6. Вешкин Ю.Г., Авагян Г.Л.. Банковские системы зарубежных стран: Курс лекций. — М.:Экономиста, 2004. — С. 230
7. …