Հատված
Տնտեսագիտական տեսությունից հետևում է, որ եթե արտագաղթը պատճառ է դառնում կարևորագույն հմտությունների պակասին, անվանական աշխատավարձերն ավելանում են (արտադրողականության սահմանափակ չեզոքացնող բարձրացումով): Այն կարող է ավելացնել աշխատավարձի ընդունելի ամենացածր չափը (ինչը կարող են անել նաև դրամական փոխանցումները) և նվազեցնել տնտեսական ակտիվության մակարդակը: Երիտասարդ և հմուտ աշխատողների կորուստը, որ գրանցվում է Հայաստանում, նաև ազդում է բյուջեի վրա, քանի որ զբաղվածության ավելի փոքր բազայի պայմաններում այն պետք է օժանդակի տարեցներով բեռնվածության աճող գործակցի և սոցիալական պաշտպանության և առողջապահական հարակից ծախսերին: Եթե թույլ հաստատությունները և կառավարումը նպաստում են երիտասարդների և կրթվածների մոտ արտագաղթի շարժառիթներին, «փոփոխություն կատարողների» կորուստը կարող է դանդաղեցնել բարեփոխումների տեմպը: Բավականաչափ մեծ լինելու դեպքում դրամական փոխանցումների ներհոսքը կարող է թուլացնել մրցունակությունը փոխարժեքի փոփոխությունների միջոցով (հոլանդական հիվանդություն), մանավանդ եթե դրանք ուղղվում են սպառմանը (ինչպես սովորաբար Հայաստանի դեպքում է): Դրա չեզոքացման ուղիներից մեկը դրամական փոխանցումների օգտագործումն է արտադրողականությունը բարձրացնող ներդրումների համար: 1990-ականների վերջի մակրոտնտեսական կայունացումից հետո Հայաստանի սփյուռքը սկսեց ռեսուրսներն ուղղել բիզնես ձեռնարկություններ. շատերին գրավել էր կառավարության մասնավորեցման նախաձեռնությունը:
Գրականության ցանկ
1. ՀՀ Վիճակագրական տարեգիրք, Երևան 2020թ.,
2. Արտագնա աշխատանքային միգրացիա. գնահատականներ և մտորումներ. Զոյա Թադևոսյան և ուրիշ.; Եր.: Տնտեսագետ, 2014
3. Ավագյան Մ.Ա, Դրամական Դ փոխանցումների ազդեցությունը զարգացող երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա 2019թ.
4. Агаджаняан А.В., Частные иностранные денежные трансферты как фактор экономического развития Республики Армения. Учебно- методическое пособие. Ер.: Изд-во РАУ, 2018,
5. Навой А.А., Шалунова Л.И., Статистика трансграничных переводов физических лиц. методологические подходы и аналитические возможности // Научный журнал «Деньги и кредит», N 12, 2017, М., 2017, с. 25
6. Мегатренды: Основные траектории эволюции мирового порядка в XXI веке: Под ред. Т.А. Шаклеиной, А.А. Байкова. – 2-е изд., испр. и доп. – М.: Издательство «Аспект Пресс», 2014, сс. 137-138
7. …