Հատված
90-ականների վերջին Հարավային Կովկասում, մասնավորապես Վրաստանում և Ադրբեջանում, ակնկալվում էր, որ «TRACECA նախագիծը կարևոր գործիք կդառնար Կովկասի պետությունների տնտեսության որոշակի հատվածների զարգացման համար, քանի որ որպես տնտեսական գործիք՝ TRACECA–ն պետք է նպաստեր տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը: Դա կլիներ նաև տարածաշրջանային անվտանգության կարևոր տարր, քանի որ կովկասյան երեք պետություններն էլ փոքր են, TRACECA-ի շնորհիվ տարանցիկ պետության կարգավիճակի ձեռք բերումը էականորեն կնպաստեր նրանց տնտեսական վերածննդին և համագործակցության զարգացմանը»: Բնական է, որ Հարավային Կովկասի և մասնավորապես Վրաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը կառուցվում էր՝ չանտեսելով տարածաշրջանում Ռուսաստանի կարևոր դերը: Որոշ առումներով ԵՄ-ի՝ 1990-ական թթ վարած քաղաքականությունը Վրաստանի և Հարավային Կովկասի նկատմամբ ավարտվեց 2003 թվականին և սկսվեց քաղաքականության նոր փուլ՝ պայմանավորված ԵՄ և տարածաշրջանի զարգացման մի շարք առանձնահատկություններով: ԵՄ-ի հաջորդ քայլը Եվրոպական Հարևանության Քաղաքականությունն էր, որին Վրաստանը ներգրավվեց 2004թ. հունիսին: ԵՀՔ-ն ավելի խորը համագործակցություն էր առաջարկում, քան գոյություն ունեցող Գործընկերության և Համագործակցության Համաձայնագիրը` մտցնելով տնտեսական համագործակցության նշանակալի աստիճան և խորացնելով քաղաքական համագործակցությունը: 2006թ. վերջում Վրաստանն ընդունեց ԵՀՔ Գործողությունների ծրագրերը: ԵՄ-ն մի կողմից ընդունում է իր պատասխանատվությունը զարգացող երկրների նկատմամբ, բացի այդ, հարավկովկասյան պետությունները Եվրոպայի Խորհրդի և ԵԱՀԿ անդամներ են և ԵՄ-ի հետ ընդհանուր դեմոկրատական արժեքներ ունեն: Միաժամանակ հասկանալի է, որ 2004 թվականի ԵՄ ընդլայնումից հետո Կովկասը էականորեն մոտեցել է իր սահմաններին, և ցանկացած կոնֆլիկտ կարող է հետևանքներ ունենալ ԵՄ անդամների համար: Հետևաբար, ԵՄ-ն նպատակ ունի կառուցել տնտեսական և քաղաքական ազդեցության մայրցամաքային այդ քաղաքականության նպատակներով:
Գրականության ցանկ
1. Treaty of Lisbon, signed at Lisbon, 13 December 2007
2. Treaty of Nice, Nice (France) 26 February 2001
3. The treaty of Amsterdam , amending the treaty on European Union, the treaties establishing the European Communities and certain related acts, Amsterdam, 2 October 1997,
4. Договор о Европейском союзе (Маастрихт, 7 февраля 1992 года),
5. Resolution 649 Cyprus (12 March), www.unscr.com/en/resolutions/649
6. HELSINKI EUROPEAN COUNCIL 10 AND 11 DECEMBER 1999 PRESIDENCY CONCLUSIONS https://www.europarl.europa.eu/summits/hel1_en.htm
7. …