Հատված
Իր անկախությունը 1991թ-ին հռչակելուց հետո Հայաստանը, նախկին սոցիալիստական 18 երկրների և խորհրդային հանրապետությունների նման, սկսեց տնտեսական բարեփոխումները, այդ թվում` բնակարանային ոլորտում: Անկախության վաղ տարիներին բնակարանային քաղաքականությունն ուղղված էր պետական բնակարանային ֆոնդի մասնավորեցմանը: Դա հատկապես տեսանելի էր Երևան քաղաքում: Շատ կարճ ժամանակահատվածում Երևան քաղաքի բնակարանային ֆոնդի 96 տոկոսը դարձավ մասնավոր սեփականություն: Զանգվածային սեփականաշնորհումը հանգեցրեց բնակարանային շուկայի առաջացմանը, սակայն, ինչպես այլ անցումային տնտեսություններում, այստեղ երկու հիմնախնդիրներ առաջացան` գրեթե անհետացավ սոցիալական բնակարանային ֆոնդը, և առաջացավ «աղքատ բնակարանատերերի» խավը, որոնք ի վիճակի չէին պահպանել իրենց պատկանող բնակարանները: Այստեղ հիմնական խնդիրը բազմաբնակարան շենքերում ընդհանուր տարածքների պահպանումն էր: Երևան քաղաքում անօթևան կամ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին` որոնք չունեն շուկայից սեփական միջոցներով բնակարան ձեռք բերելու հնարավորություն, բնակարաններով ապահովելու խնդիրը մինչ օրս շատ հրատապ է մնում: Բացի այդ կան նաև քանդման ենթակա վթարային տներում բնակվող ընտանիքներ, ինչպես նաև բնակարանի կարիք ունեցող Երևան ժամանած սիրիահայ փախստականները: Կարիքավոր ընտանիքներին պետական բյուջեի հաշվին կառուցված բնակարաններ տրամադրելու շնորհիվ բնակչության բնակարանային պայմանները բարելավվեցին մինչև 2000 թվականը: Սակայն, պետական ֆինանսավորման զգալի կրճատումը հանգեցրեց բնակֆոնդի կառուցման կտրուկ անկմանը: 1991 թվականի 849000 մ2 համեմատ 2000 թվականին կառուցվել է ընդամենը 62000 մ2 բնակարան:
Գրականության ցանկ
1. Բազմաբնակարան շենքերի ֆոնդի կառավարման, շահագործման և պահպանման պետական ծրագիր (2019թ.)
2. Շինարարությունը Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի հունվար-դեկտեմբերին, ՀՀ ԱՎԾ, Երևան 2020թ.
3. «Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2018»
4. Բնակֆոնդը և կոմունալ ծառայությունները 2019թ., ՀՀ ԱՎԾ 2020թ.
5. Ստեփանյան Ս., Հովհաննիսյան Վ., Անշարժ գույքի էկոնոմիկա և կառավարում, Երևան 2007թ.,
6. Иванов Г.Н. Реформа ЖКХ в России. /Российская газета./ 12 февраля 1999.
7. …