Հատված
Տնտեսական ցուցանիշներից կարևորագույնը աապրանքաշջանառությունն է: Աղյուսակի տվյալներից պարզ երևում է, որ ապրանքաշրջանառությունը 2019թ.-ին 2018թ.-ի համեմատ ունեցել է բավականին աճ, ինչը բավականին խրախուսական է: Բացի ապրանքաշրջանառությունից աճել է նաև համախառն եկամուտը: 2018թ.-ի համեմատ վերջինս աճել է շուրջ 1654000 հզ. դրամով, ինչը ևս բավականին խրախուսելի է: Համապատասխանաբար ապրանքաշրջանառության և համախառն եկամուտի աճի հետ մեկտեղ աճել է նաև իրացումից ստացվող շահույթը: Մեր կատարած հաշվարկներից պարզ երևում է, որ ցուցանիշները գտնվում են իրար հետ փոխադարձ կապվածության մեջ, և մեկի փոփոխությունը անպայման բերում է մյուսի փոփոխության: Բոլոր ցուցանիշներն էլ ուղղակիորեն կախված են ապրանքաշրջանառության ցուցանիշից` և’ համախառն եկամուտը, և’ իրացման շահույթը, և’ հաշվեկշռային շահույթը, և’ իհարկե շահութաբերությունը: Ինչպես վերն արդեն նշվեց` ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, իրականացնելով որևիցե գործունեություն, միշտ էլ վերջինիս հիմքում դնում է առավելագույն շահույթի ստացումը: Ուշադրություն դարձնելով աղյուսակի տվլաններին` մենք կտեսնենք, որ 2018թ. համեմատ շահութաբերությունն աճել է շուրջ 2,1%-ով , ինչը բավականին լավ արդյունք է: Դա նշանակում է, որ ընկերությունն ավելի է ամրապնդել իր դիրքերը 2019թ.-ի համեմատ: Կարող ենք նաև նշել, որ ՍԱՍն կարողացել է հաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և նվազագույն կորուստներ տալ հիմնականում շնորհիվ իր գործունեության դիվերսիֆիկացման և վարած գրագետ և լավ հաշվարկված քաղաքականության:
Գրականության ցանկ
1. ՀՀ օրենքը առևտրի և ծառայությունների մասին, 24.11.2004
2. «Կոմերցիայի հիմունքներ», Ս.Հ. Բուլանիկյանի խմբագրու¬թյամբ, ուսումնական ձեռնարկ, Երևան, Տնտեսագետ, 2003
3. Գ. Ս. Չատինյան, Առևտրի տնտեսագիտություն, Երևան 2014
4. Հ. Մամիկոնյան, Սննդարդյունաբերության էկոնոմիկա, Երևան 2013
5. ГОСТ Р 50762–95 «Общественное питание. Классификация предприятий. М., 2010
6. Борисова Ю. Н., ГаранинН. И. /Менеджмент гостиничного и ресторанного обслуживания / Москва / 2007
7. …