Միլան Կունդերան էսսեիստ՝ ըստ «Խախտված կտակներ», «հանդիպում» և «Վարագույր» երկերի

Գին՝ 20500դրամ
Էջերի քանակ՝ 41էջ
Աշխատանքի տեսակ՝ Դիպլոմային
Աշխատանքի ID` 4750

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Միլան Կունդերայի էսսեի թեմատիկ առանձնահատկությունները
Գլուխ 2. Կունդերան որպես գրականության քննադատ
Եզրակացություն
Գրականության ցանկ

Հատված

Միլան Կունդերան իր ստեղծագործություններով ստացել է ժամանակակից քննադատի կոչում, որը նա շարունակում է ակտիվորեն զարգացնել: Նրա գրեթե բոլոր էսսեների ժողովածուները ներծծված են խորհրդային դարաշրջանի քաղաքականության, ժամանակակից հեղինակների լեզվի ընկալման, վեպի ձևավորման, արվեստի տարբեր ուղղությունների ներկայացուցիչների քննադատությամբ: Օրինակ, «Վարագույրը» ժողովածուն հենց սկզբից աչքի է ընկնում քննադատական մոտեցումներով, որոնք, իհարկե, այլ քննադատների կողմից բազմիցս ենթարկվել են սուր քննադատության: «Վարագույրը» ժողովածուում նա խոսում է Յան Մուկարժովսկու՝ ստրուկտուրալիզմի գեղագիտության հիմնադիրի մասին, ով Պրահայում 1932 թ. գրել է. «Սոսկ օբյեկտիվ գեղագիտական արժեքի ենթադրությունը իմաստ է տալիս արվեստի պատմական էվոլյուցիային»: Այլ կերպ ասած, եթե գեղագիտական արժեքը չկա, արվեստի պատմությունն իրենից ներկայացնում է պարզապես ստեղծագործությունների հսկայական հավաքածու, որի ժամանակագրական հաջորդականությունը ոչ մի իմաստ չունի: Եվ ընդհակառակը, գեղագիտական արժեքը զգացվում է միայն արվեստի պատմական էվոլյուցիայի համատեքստում:Բայց ո՞ր օբյեկտիվ գեղագիտական արժեքի մասին կարող է խոսք լինել, եթե յուրաքանչյուր ազգ յուրաքանչյուր պատմական շրջան, յուրաքանչյուր սոցիալական խումբ ունի իր նախասիրությունները: Սոցիոլոգիական տեսանկյունից արվեստի պատմությունն ինքնին իմաստ չունի, այն հասարակության պատմության մի մասն է, ճիշտ այնպես, ինչպես զգեստների, հուղարկավորության կամ ամուսնության ծեսերի, սպորտի կամ փառատոնների պատմությունը: Կունդերան, «Հանդիպման» մեջ քննադատաբար ներկայացնելով «սև և ոսկե ցուցակների» նկատմամբ հասարակության և հատկապես գրականության մեջ որոշակի քայլեր անող անձանց վերաբերմունքը, մանրամասն ներկայացնում է Անատոլ Ֆրանսի հետմահու պատմությունը, նշում, որ վերջինիս հուղարկավորությունը անսովոր հանդիսավոր էր և մարդաշատ, մարդկային թափորը ձգվում էր կիլոմետրերով: Սակայն շուտով «Ոսկե ցուցակից» Ֆրանս անունը տեղափոխվեց մյուս՝ «սև ցուցակի» մեջ: Եվ դա կատարվեց ոչ թե վիպասանների, այլ սյուռեալիստ բանաստեղծների ձեռքով՝ Արագոնի, Բրետոնի, Էլյուարի և Սուպոյի կողմից գրված պամֆլետում, որտեղ երիտասարդ գրողներին վրդովվում էր «Աստվածները ծարավի են» անգերազանց ստեղծագործության հեղինակի փառահեղ համբավը: Ֆրանսի մահից հետո ազատված Ակադեմիայի ամբիոնը զբաղեցնող հեղինակը, ով ստիպված էր իր նախորդի պատվին ելույթ ունենալ, դա արեց՝ առանց Ֆրանսի անունը նշելու: Չնայած ընդհանուր կարծիքին՝ Կունդերան շատ բարձր է գնահատում Անատոլ Ֆրանսին և հատկապես մի բանի համար, ինչի համար նրան քննադատում էին պամֆլետի հեղինակները՝ նրա սկեպտիցիզմի, զգացմունքայնության բացակայության, ծաղրի համար: Կունդերան քննադատում է Ֆրանսի մասին գրող գրականագետներին, որ վերջիններս փորփրում են Ֆրանսի կենսագրությունը, ուսումնասիրում նրա վերաբերմունքը այն ժամանակվա մտավոր հակասությունների նկատմամբ, երբ Ֆրանսը գրում էր իր վեպերը:

Գրականության ցանկ

1. Ալեքսանյան Ա., Միլան Կունդերա – Վեպի արվեստը – 1986 – էսսե/, http://www.grakantert.am/archives/12765 _08.01.2021.
2. Ջրբաշյան Էդ., Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, Երևան, 1980.
3. Fred Misurella, Not Silent, But in Exile and With Cunning, /Partisan Review,(1985) 2(52).
4. Milan Kundera, Encounter Essays, (transl. by Linda Asher), Harper Perennial, 2011 Reading With Kundera, Russell Banks, March 4, 2007, https://www.nytimes.com/2007/03/04/books/review/Banks.t.html _08.01.2021.
5. Tachtiris, Corine. Relation and Identity: Milan Kundera and Dany Laferrière Redefine the World. The Comparatist (2012) 36.1, p.178–195.
6. Milan Kundera, The Curtain: An Essay in Seven Parts. New York: Harper Collins, 2006.
7. …

Պատվիրել/