Հատված
Համավարակի օրերին մարդկանց ամենասիրելի զբաղմունքներից մեկը առցանց տիրույթում օրվա նորություներին ծանոթանալն էր: Քանի որ տանից դուրս գալ չէր թույլատրվում, բոլորը փորձում էին իրենց կյանքը լցնել որևէ հետաքրքիր գործունեությամբ: Ամեն ինչից ձանձրանալուց հետո յուրաքանչյուրը փորձում էր տեղեկատվություն ստանալ համացանցից կամ հեռուստատեսությունից: Իհարկե, բոլորի ամենասիրելի թեման համավարակն էր: Մարդիկ նորությունների բաժնում փնտրում էին համավարակի հետ կապված տեղեկություններ, ողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին նոր լուրեր: Սակայն պարալիզացված աշխարհում գրեթե ամեն ինչ կապված էր համավարակի ու սահմանափակումների հետ: Մշակութային կյանքում տեղի ունեցող իրադարձությունները նույնպես սահմանափակ էին: Թեև հիշարժան օրերին լրատվամիջոցները տեղեկացնում էին այս կամ այն իրադարձության մասին, դրանց մեծ մասը տեղի էր ունենում առցանց, հետևաբար կենդանի և աշխույժ կատարումների, մեծ ու մարդաշատ միջոցառումների մասին որևէ նորության հանդիպելը գրեթե անհնար էր: Այդ օրերին լրատվամիջոցներն առավել հաճախ հրապարակում էին այնպիսի նյութեր, որոնք տեղեկացնում էին այն կամ այն արվեստագետի կամ մշակութային գործչի կյանքում տեղի ունեցած իրադարձության մասին: Համավարակի օրերին tert.am-ում հրապարակված մշակութային նորությունների բաժնում 2020-ի մարտից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում հանդիպում ենք միայն փոքրիկ հոդվածների և նորությունների: Դրանք տեղեկացնում են կարանտինի օրերին մշակութային գործունեության անհնարինության, երգիչների և դերասանների կյանքում տեղի ունեցող իրադարձությունների, առցանց տիրույթում կայացած պրեմիերաների և նմանօրինակ այլ թեմաների մասին: Լրատվամիջոցի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ տեղեկատվական ժանրում որևէ նյութ հրապարակելիս առաջնություն է տրվում այն թեմաներին, որոնք կարող են հնարավորինս շատ ընթերցումներ ապահովել: Ընտրվում են այնպիսի թեմաներ, որոնք կպատմեն կոնկրետ անձի կամ աստղի մասին, ներկայացվում են վերջինիս անձնական և ստեղծագործական կյանքի նորությունները: Լրատվամիջոցը սահմանափակվում է միայն տեղեկությունը հայտնելով և չի իրականացնում կրթական ու դաստիարակչական ֆունկցիաներ: Նպատակ չունի ներկայացնել հայկականը, գովել կամ քարզել հայկական մշակույթի մնայուն արժեքները: Գերադասում է փորփրել աստղերի կյանքը և ունենալ ըներցողների մեծ բանակ: Չի ներկայացնում որակյալ հոդվածներ, այլ սահմանափակվում է կարճ տեղեկավությունների մատուցմամբ: Հաճախ է կիրառում հղումների միջոցով նշված նորության մասին հայտնելու տարբերակը: Եթե տեղի ունեցող իրադարձության մասին կա տեսահոլովակ կամ լուսանկար ապա լրատվամիջոցը սահմանափակվում է միայն վերնագիրը կրկնելով և առաջարում է մանրամասներին ծանոթանալ՝ հետևելով նշված հղումին:
Գրականության ցանկ
1. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը նշում է եթեր դուրս գալու 45-ամյակը, 04.09.2020, աղբյուրը՝ https://www.tert.am/am/news/2020/09/04/what-where-when/3387828
2. «Միաժամանակ մեկուկես միլիոն մարդ». BTS խմբի նոր տեսահոլովակը յութուբյան ռեկորդ է սահմանել (տեսանյութ), 03.03.2020, աղբյուրը՝ https://www.tert.am/am/news/2020/03/03/bts-record/3226196
3. Առցանց տիրույթում մշակութային կյանքի իրացումն ու ժամանցի ապահովումը, աղբյուրը՝ https://escs.am/am/news/6208
4. Ավագյան Ա., Առաջիկայում կմեկնարկի «Տնից թանգարան եւ գրադարան» վիրտուալ ծրագիրը, իսկ նախարարը երեխաների համար կկարդա, 20.03.2020, աղբյուրը՝ https://armtimes.com/hy/article/183589
5. Ավստրալիայի աստղաշատ երկնքի տեսանյութը հիացրել է հազարավոր օգտատերերի (տեսանյութ), 02.03.2020, աղբյուրը՝ https://www.tert.am/am/news/2020/03/02/strlapse-australia/3225024
6. Արամ Խաչատրյանի անվան երաժշտական միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի առցանց, 30.05.2020, աղբյուրը՝ https://www.azatutyun.am/a/30643464.html
7. …