Հատված
Ռազմավարություն բառը ծագում է հունարեն strategos բառից, որը բաղկացած է stratos և agein բառերից: Stratos նշանակում է ռազմական գործողություններ իրականացնող բանակ, իսկ agein ղեկավարություն: Տարբեր հեղինակներ տալիս են ռազմավարության տարբեր սահմանումներ: Ըստ Անսոֆի՝ ռազմավարությունը որոշումներ կայացնելու կանոնների ամբողջություն է, որոնցով առաջնորդվում է կազմակերպությունը իր գործունեությունն իրականացնելիս: Կապլանի և Նորտոնի կարծիքով ընկերության ռազմավարությունը նկարագրում է, թե ինչպես արժեք ստեղծել բաժնետերերի, հաճախորդների և ընդհանրապես հասարակության համար: Մինցբերգը ռազմավարությունը ներկայացնում է որպես կառավարչական որոշումների հաջորդական և փոխհամաձայնեցված կառուցվածք: Ռազմավարություն մշակելը չափազանց կարևոր գործընթաց է: Այսօր կայացված որոշումները ազդում են ընկերության գործունեության հետագա ընթացքի վրա: Ճիշտ և հստակ մշակված ռազմավարությունը հաջողության հասնելու գրավականներից է, սակայն, ընկերությունների մեծ մասը թերանում է այն իրագործելու մեջ: Ժամանակակից դինամիկ միջավայրում հաջողության հասնելու համար ընկերությունները պետք է կարողանան ճիշտ օգտագործել իրենց մրցակցային առավելությունները՝ արագ հարմարվելով շուկայի փոփոխություններին, մրցակիցների վարքագծին ու տեխնոլոգիական առաջընթացի տեմպերին: Արագ արձագանքելու համար ընկերության գործողությունները պետք է ուղղված լինեն դեպի երկարաժամկետ հեռանկարային նպատակները: Նպատակ ասելով՝ հասկանում ենք այնպիսի ցանկալի իրավիճակ, որին հնարավոր չէ հասնել որոշակի ժամանակահատվածի ընթացքում, որը, սակայն, իրագործելի է ապագայում: ՀՀ բանկային համակարգում առկա մրցակցությունը թույլ է տալիս ենթադրել, որ յուրաքանչյուր առևտրային բանկի գործունեության արդյունավետության չափման համար անհրաժեշտ է գնահատել ոչ միայն շահութաբերության ներուժը, այլ նաև երկարաժամկետ հատվածում կայուն գործունեություն իրականացնելու նրա ունակությունը։ Մրցակցային միջավայրի մարտահրավերներին երկարաժամկետ հատվածում դիմակայելու առևտրային բանկի ունակությունը նրա՝ բիզնեսի անընդհատության (business continuity) ապահովման երաշխիքն է:
Գրականության ցանկ
1. Ա. Սարիբեկյան, Ռազմավարական կառավարման և նախագծերի կառավարման փոխազդեցությունները ՀՀ առևտային բանկերում, 2018թ.
2. Ազգային հիփոթեքային ընկերության վեբ-կայք — http://www.nmc.am/hy/1431559862
3. Ասատրյան Բ. «Բանկայինգործ». – Եր.: «Սարվարդ Հրատ», 2004թ.
4. Գ. Բանկային համակարգի և տնտեսության իրական հատված փոխրարաբերության պատկերը, «Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա», N10, օգոստոս, 2006թ.
5. ԳԼՈԲԱԼ ԼԵՆԴԻՆԳ ՍԻՍԹԵՄ››․ ՀՀ բանկային համակարգի զարգացումները, 2017թ. – կիսամյակում. https://finagent.am/am/analyses/2035-vers
6. Գրիգորյան Գ. Բանկային համակարգի և տնտեսության իրական հատված փոխհարաբերության պատկերը, «Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա» 2006թ.
7. …