Հատված
Տնտեսական հարաբերությունները մշտապես զարգանում են` իրենց հերթին մեծացնելով ֆինանսական միջոցների նկատմամբ պահանջարկը: Մերօրյա հասարակությունում ֆինանսական միջոցների հնարավոր աղբյուրներից առանձնանում է վարկավորումը, որն աստիճանաբար ընդլայնում է իր կիրառման ոլորտները: Բայց հանդիսանալով տարաբնույթ տնտեսական ծրագրերի կյանքի կոչման, բարեկացության ավելացման, հնարավորությունների օգտագործման միջոց` այն նաև հանդիսանում է ֆինանսական պարտավորության առաջացման աղբյուր: Հարկ է նշել, որ վարկային ռեսուրսները տարեցտարի դառնում են ավելի հասանելի և դրա մասին է վկայում այն փաստը, որ ՀՀ բանկային համակարգի ֆինանսական միջնորդության մակարդակը 2014-2018թթ. ընթացքում ավելացել է մոտ երեք անգամ և միջին տարեկան աճի տեմպը կազմել է մոտ 17%, իսկ 2019թ. սկզբին փողի զանգված/ՀՆԱ ցուցանիշը ավելացել է 1.3 տոկոսային կետով և կազմել է 38.4%: Բանկային համակարգը ցուցաբերել է բավականին դինամիկ զարգացման միտումներ և վերջին ութ տարիների ընթացքում ակտիվների միջին տարեկան աճը կազմել է մոտ 21%, վարկերինը՝ 22%` աճելով մոտ հինգ անգամ: Այդ նույն ժամանակահատվածում վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը աճել է 19%-ից մինչև 42%, իսկ բանկերի վարկային պորտֆելի միջին տարեկան աճը կազմել է 30%: Երևույթն ունի ինչպես դրական, այնպես էլ խնդրահարույց հետևանքներ: Դրական հետևանքները բազմաթիվ են և արտահայտվում են տնտեսական տարբեր ցուցանիշների աճով: Բայց մյուս կողմից՝ վերջին շրջանում ականատես ենք լինում նաև չաշխատող վարկերի տեսակարար կշռի ավելացմանը (նախորդ տարեվերջին այն կազմել է մոտ 7.5%): Խնդիրը գոյություն ունի, որի առաջացմանը նպաստել են մի կողմից տնտեսության հետճգնաժամային վիճակը, իսկ մյուս կողմից էլ ցածր վարկարժանությամբ փոխառուների վարկավորումը: Պետք է նշել նաև, որ խնդրի լուծման նպատակով արդեն իսկ իրականացվել են համապատասխան փոփոխություններ բանկերի գործունության կարգավորման դաշտում՝ բարձրացնելով որոշ վարկերի գծով հնարավոր կորուստների պահուստին հատկացումների դրույքները և ռիսկի կշիռները, ինչպես նաև կապիտալի պահանջը: Վերը նշված ժամանակահատվածում բավականին նվազել է նաև արտարժութային վարկերի տոկոսադրույքը, չնայած այն մտահոգիչ հանգամանքի, որ վարկերի դոլլարիզացիայի մակարդակը 2018թ. կազմել է մոտ 67%: Ընդհանուր առմամբ՝ վարկավորման ծավալների աճի կամ նվազման վրա էական ազդեցություն ունի տոկոսադրույքի մեծությունը:
Գրականության ցանկ
1. Ֆինանսական կայունության հաշվետվություն, ՀՀ ԿԲ 2016,
2. Հայաստանի ֆինանսների վիճակագրություն 2016,
3. ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագիր, թիվ 9 (217) 2016,
4. Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2016,
5. Գնաճի հաշվետվություն, ՀՀ կենտրոնական բանկ, 2016,
6. «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք
7. …