Հատված
Շուկայական տնտեսության պայմաններում երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում առանցքային նշանակություն ունի պետական ֆինանսական քաղաքականությունը, որը սերտ փոխկապվածության մեջ գտնվելով տնտեսական քաղաքականության մյուս ուղղությունների հետ՝ միաժամանակ ստեղծում է անհրաժեշտ նախադրյալներ դրանց արդյունավետ իրականացման համար: Ընդհանուր առմամբ, պետական ֆինանսական քաղաքականությունը սահմանվում է նաև որպես ֆինանսական ռեսուրսների ձևավորման և օգտագործման իրավասություններով օժտված պետական իշխանության ինստիտուտների և համապատասխան գործիքների համախումբ` ուղղված պետության ռազմավարական և մարտավարական նպատակների իրականացմանը: Մեր կարծիքով, նման սահմանումը որոշակիորեն խընդրահարույց է, քանի որ ստեղծում է որոշակի հարցադրումներ: Մասնավորապես, եթե ֆինանսական քաղաքականությունն իր մեջ ներառում է ֆինանսական ինստիտուտները, ապա այդ դեպքում ի՞նչ է իրենից ներկայացնում ֆինանսական համակարգը: Որոշ մասնագետներ ֆինանսական քաղաքականությանը հատկացնում են երկրորդային դեր` դրա մեջ ներառելով բյուջետային, հարկային, դրամավարկային և մաքսային քաղաքականությունները: Ընդ որում, այս դեպքում ֆինանսական քաղաքականությանը վերապահվում է զուտ տնտեսական և սոցիալական քաղաքականության իրականացմանն օժանդակող միջոցի դեր: Վարքագծային ֆինանսների տեսանկյունից կարևորվում է պետության ներդրումային քաղաքականության իրականացումը և ներդրում իրականացնելու վարքագիծը: Այս առումով ներդրողի վարքագծի տեսանկյունից կարևոր է ներդրումային գրավչության բարձրացումը:
Գրականության ցանկ
1. Է. Քալանթարյան, Հանրային կառավարման տեսություն, Երևան 2018թ., Հանրային կառավարման բարեփոխումները Հայաստանում, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Երևան 2015թ.,
2. Հանրային ոլորտի կառավարման բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում, Խուդավերդյան Արմեն Վազգենի, Երևան, 2008 թ.,
3. ՀՀ ԱՀՌԾ մոնիտորինգի ցուցանիշների համակարգի հայեցակարգ (սոցիալական մե- կուսացվածության բաժին), Տնտեսական բարեփոխումների կենտրոն, Երևան, 2005թ.
4. Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր,
5. Ռոբերտ Բ. Դենհարդ «Հանրային կազմակերպության տեսություններ» Երևան, «Անտարես» 2006թ.- 314 էջ,
6. Յու. Սուվարյան, Մենեջմենթի դասագիրք, Երևան 2007թ.,
7. …