Հատված
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է: Ներկայիս Երևանը Հայաստանի խոշորագույն տնտեսական, գիտական և մշակութային կենտրոնն է, տարածաշրջանային փոխադրումների կարևորագույն տրանսպորտային և տարանցիկ հանգույցը: Երևանին բաժին են ընկնում ՀՀ արդյունաբերության ընդհանուր ծավալի 42.1 %-ը, շինարարության՝ 53.9 %-ը, մանրածախ առևտրի՝ 82.6 %-ը, ծառայությունների՝ 85.5 %-ը, շահագործման հանձնված բնակելի շենքերի՝ 77.6 %-ը, հյուրանոցային տնտեսության օբյեկտների՝ 33.2 %-ը: Քաղաքային տրանսպորտի հիմնական նպատակն է հնարավորություն ստեղծել ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների պահանջարկի բավարարման՝ առանց բացասական հետևանք թողնելու հասարակության և շրջակա միջավայրի վրա: Նման մոտեցման դեպքում պետք է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով. իրականացնել ճիշտ հողօգտագործում և պլանավորում, որի արդյունքում նվազեցնել հեռավորությունները և կրճատել տարածություններ (կիլոմետրեր): Արդյունավետ տրանսպորտային ցանցի նախագծում, իրականացնել քաղաքականություն մարդկանց խթանելու օգտվել նվազ արտանետումներ և էներգախնայող տրանսպորտային միջոցներից, ինչպիսիք են հասարակական տրանսպորտը և առանց ներքին այրման շարժիչի տրանսպորտային միջոցները: Սա կարող է իրագործվել ներդրումների միջոցով հասարակական տրանսպորտի բարելավման, անվտանգ ենթակառուցվածքների ստեղծման, ներքին այրման շարժիչով անձնական տրանսպորտային միջոցների օգտագործման նախաձեռնությունների կրճատման (էկոլոգիական վճարների և վառելիքի գնի) միջոցով, իրականացնել քաղաքականություն ներքին այրման շարժիչով տրանսպորտային միջոցներ վնասակար ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ: Դա հնարավոր է հասնել այնպիսի քաղաքականության միջոցով, ինչպիսիք են տրանսպորտային միջոցների վառելիքի արդյունավետության բարելավում, նոր տեխնոլոգիայի միջոցով ցածր ածխածնային վառելիքի սպառում, և ցածր արտանետվող տրանսպորտային միջոցների օգտագործման խթանում, ինչպիսիք են էլեկտրական և հիբրիդային շարժիչով մեքենաները: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ քաղաքային տրանսպորտը արագորեն վեր է ածվում էներգիայի նշանակալի սպառողի: Հիմնական էներգիայի աղբյուրներ են հանդիսանում չվերականգնվող նավթային վառելիքները: Այդ առումով կարևոր է գնահատել այն գործոնները և ռազմավարությունները, որոնք ազդում քաղաքային տրանսպորտի էներգախնայողության վրա: Բնապահպանական ակտիվների, այդ թվում՝ օդի, հողի, ջրի և կենսաբազմազանության վիճակը, կրում է մարդու գործունեության ազդեցությունը: Երևանում օդի որակի հետ կապված հիմնական մարտահրավերներն են՝ օդում փոշու մասնիկների բարձր կոնցենտրացիան, ինչպես նաև SO2 և NO2 արտանետումները: 1990-ականներին կանաչ տարածքների զգալի անկումը բացասաբար է անդրադարձել կենսաբազմազանության վրա, ինչը հանգեցրել է Երևանի տարածքում վերջինիս կորստին:
Գրականության ցանկ
1. Հայաստանի տրանսպորտային հեռանկարները, Ասիական զարգացման բանկ, Տրանսպորտի ոլորտի գլխավոր պլան, Երևան 2011:
2. «Կանաչ Երևան» գործողությունների ծրագիր, Երևան 2017, էջ 70-75.
3. «ԵՄ կլիմայի համար» ՄԱԶԾ-ԵՄ տարածաշրջանային ծրագիր, Երևան քաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումները ցածր ածխածնային զարգացման քաղաքականության համատեքստում, Երևան 2020, էջ 19-20.
4. Губенко А., Смуров М., Черкашин Д. Экономика воздушного транспорта. — М.: Питер, 2009.
5. Захарова Е.Ю. Экономика воздушного транспорта :учеб. пособие. — М.: МГТУ ГА, 2006. – Ч. I.
6. Захарова Е.Ю. Экономика воздушного транспорта :учеб. пособие. — М.: МГТУ ГА, 2007. – Ч. II.
7. …