Հատված
Կազմակերպության բարվոք ֆինանսական դրությունը ապահովվում է հաշվապահական հաշվեկշռի իրացվելիությամբ: Այն բնութագրում է կազմակերպության ունակությունը` իր ակտիվներով մարելու առկա պարտավորությունները, այլ կերպ ասած` ակտիվների` դրամական միջոցների վերածման ժամ-կետների և պարտավորությունների մարման ժամանակամիջոցի համապատասխանությունը: Տնտեսավարող սուբյեկտների ակտիվների իրացվելիության (վճարունակության) վերլուծությունն ամենից առաջ վերաբերում է այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնց տրամադրվում են առևտրային վարկեր: Քանի որ առևտրային վարկերը հիմնականում կարճաժամկետ են, հետևաբար այդ տնտեսավարող սուբյեկտները պետք է ի վիճակի լինեն ժամանակին վճարել (մարել) այդ պարտքերը՝ գնահատելով իրենց հնարավորությունները կարճաժամկետ պարտավորությունների նկատմամբ, այսինքն՝ նախապես պետք է կատարեն իրացվելիության վերլուծություն: Կազմակերպության վճարունակությունը կախված է հաշվապահական հաշվեկշռի իրացվելիության աստիճանից, որը ցույց է տալիս դրամական միջոցներով ընթացիկ պարտավորությունների մարման հնարավորությունը: Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիությունը ավելի ընդհանրական հասկացություն է, քան կազմակերպության վճարունակությունը: Իրացվելիությունը բնութագրում է հաշվարկների ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային վիճակը: Կազմակերպությունը կարող է մի որևէ ժամանակամիջոցում լինել վճարունակ, սակայն մոտակա ժամանակաշրջանում ունենալ անբարենպաստ ֆինանսական դրություն: Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիությունը համարվում է կազմակերպության վճարունակության ապահովման նախապայմանը: Եթե կատարվում են առաջին 3 անհավասարությունները, ապա նշանակում է, որ տնտեսավարող սուբյեկտն ունի ընթացիկ ակտիվների այնքան բացարձակ մեծություն, որը գերազանցում է ընթացիկ պարտավորությունները, բայց միաժամանակ պետք է պահպանվի 4-րդ անհավասարությունը:
Գրականության ցանկ
1. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը: Երևան, 2016թ.
2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը, Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 25-ին
3. Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ. Եր. 2014թ.
4. Ա. Անդրեասյան Տնտեսական գործունեության վերլուծություն Երևան 2003
5. Ա. Գ. Ճուղուրյան, Հաշվապահական հաշվառումը կազմակերպություններում, Երևան 2004թ.
6. Ա. Բայադյան, Ֆինանսական վերլուծություն, Երևան 2008,
7. …