Հատված
Ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացումը կարևոր նշանակություն ու դերակատարում ունի հատկապես «ազգային երգ ու պար» առարկայի դասընթացում: Նշված գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է ինչպես աշակերտի ունեցած գիտելիքների պաշարով, այնպես էլ ուսուցչի գործոնով, նրա օգնությամբ: Ազգային երգ ու պարի ուսումնասիրումը հայրենագիտական թեմաների ուսուցման ժամանակ ոչ միայն համալրում է աշակերտների գիտելիքները, զարգացնում է նրանց մտածողությունը, այլև ներարկում է նրանց մեջ սեր հայրենիքի պատմության ու մշակույթի նկատմամբ, բարձրացնում է ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Ազգային երգ ու պարի ուսումնասիրման գործընթացը ուսուցիչը կազմակերպում է որպես դասարանական ու արտադասարանական աշխատանք՝ զուգակցելով ուսուցանվող թեմային: Արտադասարանական աշխատանքի բազմապիսի ձևերի (խմբակներ, էքսկուրսիաներ, գեղարվեստական երեկոներ, դասեր բնության գրկում և այլն) կիրառումը հնարավորություն է տալիս ուսուցչուհուն ապահովելու դաստիարակության ու ուսուցման փոխներգործությունը, որի շնորհիվ տեղի է ունենում անձնավորության այնքան կարևոր գծի զարգացումը, ինչպիսին ճանաչողական հետաքրքրությունն է: Դա լավագույնս իրագործվում է՝ աշակերտներին հայ երգ ու պարի մասին տեղեկատվություն տալով: Այսպես, օրինակ, տարիների ընթացքում ուսուցչուհին նպատակասլաց կերպով աշակերտների մեջ զարգացնում է մեծ հետաքրքրություն երգ ու պարի նկատմամբ: Սկզբնական շրջանում ուսուցչուհին, ելնելով թեմայի անհրաժեշտությունից, նրա առանձնահատկություններից և պահանջներից, մշակում է աշխատանքային պլան: Չմոռանալով ինքնակրթության կարևորությունը`պլանում տեղ է հատկացնում աշակերտների ինքնուրույն աշխատանքների կատարմանը: Հայկական երգերի ու պարերի մասին նյութերի հավաքագրումը դպրոցականի իմացական գործունեության մղելու և նրանց ինքնուրույն ստեղծագործական գործունեությունը կազմակերպելու կարևոր քայլ է: Սովորողների ճանաչողական ունակությունները պետք է զարգանան այնպես, որ նրանք ոչ միայն կարողանան ճանաչել մեր երգերն ու պարերը, այլև որոշակի նորություն մտցնեն դրանց մասին իրենց ըմբռնումների, իմացածի մեջ: Ստեղծագործական աշխատանքը սովորողից պահանջում է խոր ու կայուն գիտելիքներ, հոգևոր ուժերի լարում, ստացած գիտելիքները կյանքում կիրառելու ունակություններ, ակտիվ ուշադրություն և դժվարությունները հաղթահարելու մեծ կամք: Այսպիսով` հայ երգի ու պարի ուսումնասիրման կարևոր քայլը դրանց դրանց հաղորդակից լինելն է, ինչը ներգործում և երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակության և ապրումների վրա՝ նպաստելով նաև սովորողների ինքնուրույն մտավոր գործունեության զարգացմանը, հետաքրքրությունների ձևավորմանը:
Գրականության ցանկ
1. Այվազյան Ա., Հիմնատարրեր Հայաստանի անվտանգության հայեցակարգի, Մաս Ա, Երևան, 2004, էջ 247:
2. Աշուղական երգ, https://akunq.net/am/?p=3685:
3. Ավագյան Ն., Հայկական ավանդական տարազը, Երևան, 1983:
4. Գասպարյան Վ., Հայկական ավանդական տարազի կիրառումը պարարվեստում, http://shirak.asj-oa.am/472/1/97-103.pdf:
5. Երկխոսություններ դաստիարակության մասին: Գիրք ծնողների համար //Վ. Ն. Ստոլետովի խմբագրությամբ, Երևան, 1990:
6. Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Հան րային իրազեկման հայեցակարգ, Գլուխ 2, կետ 4։ www.mil.am.
7. …