Հատված
1991 թվականից մինչ օրս ՀՀ-ում պետական կառավարման մոդելն ենթարկվել է էական փոփոխությունների, որոնց արդյունքում փոփոխությունների է ենթարկվել ՀՀ նախագահի կարգավիճակը՝ ուժեղ նախագահակաան հանրապետությունից անցում կատարելով խորհրդարանական հանրապետության նախագահի՝ գրեթե խորհրդանշական ձևին։
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա ձևավորվել են օրենսդիր, գործադիր և դատական մարմինները: Այս համակարգում Սահմանադրական բարեփոխումների արդյունքում առավել ծանրակշիռ դեր է ստանձնել ՀՀ Ազգային ժողովը, որը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ:
ՀՀ նախագահի և պետական իշխանության թևերի և ինստիտուտների հետ փոխհարաբերությոնները պետական իշխանության մարմինների համակարգում պայմանավորված են պետության կառավարման ձևով, սահմանադրորեն նրանց տրված լիազորություններով, կառավարության նկատմամբ վերահսկողության իրականացման ծավալով ու ձևով, այլ գործոններով, որոնց ուսումնասիրումը կարևորագույն նշանակություն ունի մեր օրերում՝ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիների որոնման համատեքստում։
Գրականության ցանկ
1. Դանիելյան Գ. Սահմանադրական կարգը, որպես պետական կառույցի բարձրագույն կազմակերպաիրավական ձև, սահմանադրության կայացման արդի հիմնախնդիրները // Դանիելյան Գ., Այվազյան Վ., Մանասյան Ա., Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դրույթները և դրանց իրացման հիմնական ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում ./գիտագործնական հետազոտություն/.Երևան, 2015
2. Հարությունյան Ա, Նախագահի ինստիտուտը աշխարհում, Երևան, 1996
3. Հարությունյան Գ., Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները, Երևան 2016
4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք, գիրք երկրորդ, 6-րդ լրամշակված հրատարակություն, Երևան, Տիգրան Մեծ 2016
5. Քաղաքագիտության ներածություն, Բալյան Ի. Ս., Թամազյան Ա. Խ., Թումանյան Վ. Ս., Մակարյան Լ. Բ., Մանուչարյան Հ. Գ., Մարգարյան Մ.Մ., Մեղրյան Գ. Բ., Շահգելդյան Մ. Լ., Վանեսյան Ռ. Հ., Վարդանյան Լ. Գ.,: Հայաստանի իրավագետների և քաղաքագետների միություն, Ե., 1996
6. Ղազինյան Բ., Պետության գլխի և գործադիր իշխանության փոխհարաբերությունները ՀՀ-ում,
http://www.court.am/files/news/1299_am.pdf
7. Ենգոյան Հ, ՀՀ Ազգային ժողովի և Նախագահի փոխհարաբերության հիմնախնդիրները սահմանադրական բարեփոխումների համատեքստում, 01.2007, iravaban.net