Հատված
Միասնական գլոբալ տեղեկատվական և կրթական տարածքի ձևավորման համատեքստում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների դերը գնալով աճում է: Այս առումով անհրաժեշտ է կրթության նոր պարադիգմա, քանի որ հասարակությունը պահանջում է անձ, որն ունի հիմնարար տեսական գիտելիքներ, ունի բարձր մակարդակի իրավասություն, ստեղծագործական մտածողություն, կառուցողական որոնման հմտություններ կառավարման խնդիրների լուծման գործում և ընդունակ է ինքնակազմակերպման: Երիտասարդների մեծամասնությունը կարծում է, որ հենց մասնագիտական կրթության ձեռքբերումն է նպաստում սոցիալական կարգավիճակի ձեռքբերմանը, կյանքի ուղու ձևավորմանը և իրավասու մասնագետների ձևավորմանը:Առցանց ուսուցումը եռաճյուղ գործընթաց է, որը ներառում է սովորող-սովորող, սովորող-ուսուցիչ կամ դասախոս, սովորող-բովանդակություն հարաբերությունները: Առցանց ուսուցումը մտավոր, ուսուցչական և սոցիալական ներկայության մասին է: Առցանց ուսուցման հիմնական սկզբունքը մանկավարժի և սովորողի միջև ինտերակտիվ հաղորդակցության ստեղծումն է առանց անմիջական շփման և որոշակի տեղեկատվության ու հմտությունների ինքնուրույն զարգացումը ընտրված դասընթացի և դրա ծրագրի` տվյալ տեղեկատվական տեխնոլոգիայի միջոցով:
Գրականության ցանկ
1. H. Fritsch, Distance Education // International Encyclopedia of the Social & Behavioral Sciences, Amsterdam, New York , 2001, pp. 3781-3784.
2. Th. A. Reed, A biography of Isaac Pitman, published by forgotten books, London, 2013, pp. 28, 32-33:
3. G. Lauren, From Correspondence Courses To MOOCs: The Highlights Of Distance Learning Over The Ages. Forbes. Forbes Magazine, 12 Feb., 2014, https://www.forbes.com/sites/laurengensler/2014/02/12/from-correspondence-classes-to-moocs-the-highlights-of-distance-learning-over-the-ages/#3815cb5a7690:
4. Հեռավար ուսուցման կազմակերպումը և իրականացումը կանոնակարգող փաստաթղթերի ժողովածու, ՀՀ կառավարման ակադեմիա և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, Երևան, 2017, էջ 7:
5. Осипова Л. Б., Жизненные стратегии современной молодежи // Вестн. Вятс. гос. гуманитар. ун-та, 2012. № 4 (4), с. 106-109.
6. M. Simonson, Distance learning, https://www.britannica.com/topic/distance-learning:
7. …